07/07/2010 12:35
Լիբանանահայ համայնքում խառը ամուսնությունները` 15-20 տոկոս
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիբանանահայ հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսյանը խոսեց Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային, հասարակական խնդիրների շուրջ:
Բանախոսը նշեց, որ Լիբանանում այժմ գործում են 25 հայկական վարժարան, աշակերտների թիվը 12-13 հազար է և մոտ 7 հազար աշակերտություն սովորում է Լիբանանի օտարալեզու վարժարաններում, երկրում գործում են շուրջ 8 մշակութային միություններ:
«Լիբանանի հայ վարժարանները հենվում են հայեցի կրթություն տալու, վաղվան հանձնառու, գիտակից հայ պատարստելու առաքելության վրա», - շեշտեց Սարգիս Կիրակոսյանը և փաստեց, որ վերջին տարիներին Լիբանանից հայերի արտագաղթ չի նկատվում, սակայն կան Լիբանանից ընտանիքներ, որոնք հաստատվել են Հայաստանում և ունեն իրենց սեփական գործը:
Ինչ վերաբերում է լիբանանահայ համայքնում խառն ամուսնություններին, ապա Ս. Կիակոսյանը խառն ամուսնությունները չդրվատելով հանդերձ դրական գնահատեց և նշեց, որ հայ երիտասրադները սովորում են Լիբանանի համալսարաններում, որտեղ մեծ մասը օտարազգի են:
Խառն ամուսնությունները կազմում են ընդհանուր ամուսնությունների 15-20 տոկոսը, որը, ըստ լիբանանահայ համայնքի ներկայացուցչի փոքր թիվ է: