19/10/2011 18:23
Բակո Սահակյանը հանդիպել է Կոնստանտին Մանուկյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ բարերար Կոնստանտին Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր:
Այնուհետև նախագահ Բակո Սահակյանը բարերարի և մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի քաղաք և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Արցախի նախագահը, լինելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված նոր մասնաշենքում, նշել է, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին և միաժամանակ պահպանի իր պատմամշակութային տեսքը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: