«Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

18/12/2013 20:45

«Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

2013 թ. ապրիլին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ստացվեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ 49-ամյա Էդվարդ Մխոյանի դեմ հարուցված քրեկան գործը: Նրան մեղադրվանք էր առաջադրվել սուտ մատնության համար:

Առաջին ատյանի դատարանը Է. Մխոյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը արդարացրեց Էդուարդ Մխոյանին:

Ամենաուշագրավը այս գործում, թերևս, այն է, որ Ծովինար գյուղի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ Էդվարդը այս ողջ գործի ընթացքում չի ունեցել փաստաբան և արդարացման վճռին էլ հասել է իր ուժերով՝ ներկայացնելով միջնորդություններ, ապացույցներ, վերաքննիչ բողոք:

«Ես գիտեի, որ կարող եմ օգտվել փաստաբանի ծառայություններից, սակայն որոշակի գիտելքիներ ունեի իրավաբանությունից և տեղյակ էի իմ իրավունքներին: Նախկինում եղել է, որ առնչվել եմ դատարան դիմելու հայցերին և պատկերացում ունեի դրա մասին: Կար նաև այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալներն այս ոլորտում շատ չեն, բացի այդ, ես էի ամենայն մանրամասնության տեղեկացված, այդ պատճառով էլ որոշեցի ինքս պաշտպանել իմ իրավունքները»,- պատմում է նա:

Հարցին՝ մտավախություն չունեիք, որ չեք կարողանա հասնել արդարացման, Է. Մխոյանը ծիծաղով պատասխանեց. «Ես ազատամարտիկ եմ, գնդակից չեմ վախեցել, այս գործի՞ց պետք է վախենայի: Բացի այդ, մինչև դա էլ, եթե վերաքննիչ դատարանը չարդարացներ, ես դիմելու էի Վճռաբեկ, հետո էլ Եվրոդատարան»,- ասաց նա:

Ազատամարտիկի խոսքով՝ գործը ի սկզբանե բազմաթիվ թերություններ է ունեցել, ինչը շարունակվել է դատարանում: «Ես ճանաչում էի դատավորին, բայց երևի մյուս կողմը ավելի լավ էր ճանաչում, քանի որ բազմաթիվ թերությունների վրա աչք էր փակվել: Չնայած պետք է նշեմ, որ դատավորը ինձ տրամադրեց ամբողջական որոշման կնկօրինակը, ինչը նախկինում չէր արվել, ինչպես նաև՝ մասնակիորեն փոխհատուցվեց իմ կրած վնասը՝ մոտ 200 հազար դրամի չափով»,- ասաց նա:

Էդվարդն իր արածը «մեծ բան» չի համարում, ասում է, որ եղել է արդար և ապացուցել դա դատարանում: Նրա խոսքով՝ այս դեպքից հետո որևէ բան իր կյանքում չի փոխվել, իսկ գյուղի բնակիչներին նրա արդարացումը չի զարմացրել, քանի որ մինչև այս գործն էլ համագյուղացիներն իրեն իրավունքի պարզաբանման հետ կապված հարցերով դիմել են:

Ազատամարտիկը նշեց, որ այս դեպքից հետո ոստիկանն էլ, ով հնձել էր իր խոտը և իրեն պատճառել նյութական վնաս, և՛ իր դեմ մեղադրանք առաջադրած քննիչը աշխատում են համակարգում:

Գործի նախապատմությունը.

(Հատվածներ ՀՀ առաջին ատյանի դատարանից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից)

Ըստ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Էդվարդ Մխոյանին առաջադրված մեղադրանք՝ նա կեղ տեղեկություն է տրամադել, շահադիտական դրդումներով 2012թ. հոկտեմբերի 25-ին դիմում է հասցեագրել Գեղարքունիքի մարզի դատախազին, ոստիկանության Մարտունու բաժին այն մասին, որ «Ագրիջա» կոչվող սարատեղում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 5 հա խոտհարք:

Նշել է, որ 2012թ. օգոստոսի 11-ին գնացել է սարատեղ, նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է, տեղում պարզել է, որ ամբողջ տարածքը հնձել է ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովսեփ Հարեյանը, իրեն պատճառելով խոշոր չափի 1.000.000-ից 1.500.000 ՀՀ դրամ նյութական վնաս : Միաժամանակ նշել է , որ իր տարածքը չափագրող հանձնաժողովը կազմել է կեղծ արձանագրություն այն մասին, որ իբրև 16.08.2012թ. և 28.09.2012թ. դրությամբ խոտհարկի մի մասը եղել է հանձնված, այնինչ` 11.08.2012թ. երբ ինքը բարձրացել է սարատեղ ամբողջ տարածքը եղել է հանձնված վիճակում:

16.08.2012թ. և 28.09.2012թ. «Ագրիջա» կոչվող տարածքում Է. Մխոյանի խոտհարքի զննության արձանագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ Է. Մխոյանին պատկանող 5հա խոտհարքից 2.40 հա տարածք հանձնված է եղել , իսկ 2.60 հա տարածք չհանձնված:

Պարզվել է, որ Է. Մխոյանի կողմից դիմումում նշված փաստերը ` իրականությանը չեն համապատասխանում և նրա կողմից կատարվել է սուտ մատնություն, այսինքն, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2012թ. հոկտեմբերի 25-ին Է. Մխոյանը դիմում է հասցեագրել Գեղարքունիքի մարզի դատախազին և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին այն մասին, որ ՙԱգրիջա՚ կոչվող սարատեղում սեփականության իրավունքով ունի 5 հա խոտհարք: 2012թ.օգոստոսի 11-ին գնացել է ՙԱգրիջա՚ կոչվող սարատեղ և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Պարզել է, որ ամբողջ տարածքը հնձել է Ծովինար գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովսեփ Հարեյանը: Միաժամանակ նշել է, որ իր բողոքների հիման վրա չափագրող հանձնաժողովը կազմվել է կեղծ արձանագրություն, այն մասի, որ իբր 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ իրեն պատկանող ՙԱգրիջա՚ կոչվող տարածքից խոտհարքի մի մասն է եղել հնձված, այնինչ, երբ 2012թ. օգոստոսի 11-ին բարձրացել է սարատեղ և տեսել, որ ամբողջ տարածքը եղել է հնձված վիճակում: 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ին ՙԱգրիջա՚ կոչվող տարածքում Էվարդ Մխոյանի խոտհարքի զննությամբ պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 2.40 հա տարածք հնձված է եղել, իսկ 2.60 հա տարածք` չհնձված: Բացի այդ Էդվարդ Մխոյանը նշել է, որ 2011թ. ինքն հնձել է իրեն պատկանող 5 հա խոտհարքը և ստացել է 800-1000 հակ խոտ:

Քրեական գործի քննության ընթացքում չեն հիմնավորվել Էդվարդ Մխոյանի կողմից դիմումներում նշված փաստերը:
Կատարած հանցագործության համար Էդվարդ Վազգենի Մխոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2013թ. ապրիլի 8-ին մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Առաջադրված մեղադրանքում Է. Մխոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ՙԱգրիջա՚ կոչվող տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 5 հա խոտհարք:

Ըստ Է. Մխոյանի ցուցմունքի՝ 2012թ. օգոստոսի 11-ին գնացել է սարատեղ և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Սարատեղում հանդիպել է համագյուղացի Հովսեփ Հարեյանին, վերջինս իրեն ասել է, որ ամբողջ 5 հա խոտհարքը ինքն է հնձել, միաժամանակ ասել է, որ գյուղ իջնելուն պես պատրաստ է հատուցել իրեն պատճառված նյութական վնասը: Փոխհատուցման չափի մասին սարատեղում իրենց միջև որևէ խոսակցություն չի եղել: Նշեց նաև, որ երբ Հովսեփ Հարեյանը վերադարձել է գյուղ, հրաժարվել է իրեն պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցելուց: Հայտնեց նաև, Հովսեփ Հարեյանն իրեն պատճառել է 1.000.000-ից 1.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս (դատական նիստի արձանագրություն և գ.թ. 100-102,111-112, 125,149-150):

Ամբաստանյալ Է. Մխոյանի կատարած հանցանքը հիմնավորվել է նրանով, որ վկա Հովսեփ Հարեյանը իր ցուցմունքում հայտնել է, որ 2012թ հունիս ամսին թյուրիմացաբար «Ագրիջա» կոչվող տարածքում հնձել է Է. Մխոյանին պատկանող խոտհարքի մի մասը` 0.30 հա: 2012թ. օգոստոսի 11-ին` սարատեղում, իրեն հանդիպել է համագյուղացի Էդվարդ Մխոյանը և մատնանշել է իր կողմից հնձված տարածքը, ասելով, որ այն իրեն է պատկանում և իրենից պահանջել է 300 հակ խոտ` որպես վնասի փոխհատուցում: Ինքը Է. Մխոյանին ասել է, թող քարտեզով և համապատասխան մասնագետների կողմից չափագրում կատարվի, եթե պարզվի, որ իրեն պատկանող 5 հա տարածքը ինքն է ամբողջությամբ հնձել, պատրաստ է վճարել պատճառված վնասը:

«Ագրիջա» կոչվող տարածքում 16.08.2012թ, 28.09.2012թ, 31.10.12թ և 09.11.12թ. հանձնաժողովի մասնակցությամբ կատարվել է Էդվարդ Մխոյանի տարածքի չափագրում, ինչի արդյունքներում պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 0.30 հա տարածքը թյուրիմացաբար հնձվել է իր կողմից, իսկ 2.10 հա տարածք Զոլաքար գյուղի բնակիչ Հովհաննես Սահակյանի կողմից: 31.10.12թ և 09.11.12թ չափագրման արդյունքում պարզվել է, որ չհնձված 2.60 հա տարածքից 0.80 հան եղել է այրված, իսկ 1.80 հան չհնձելու պատճառով խոտը հասունացել, քամիներից և տեղացած անձրևներից վերացել է:

Վկա Հովհաննես Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ. օգոստոս ամսին հնձել է Էդվարդ Մխոյանի խոտհարքի հարևանությամբ գտնվող Ծովինար գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին պատկանող հանդամասը: Քանի որ տարածքն իր սեփականը չի եղել, սխալմամբ 2.1 հա հնձել է Էդվարդ Մխոյանին պատկանող 5 հա խոտհարքի տարածքից: Երբ հանձնաժողովը չափագրումներ է կատարել Էդվարդ Մխոյանի տարածքում, իր կողմից վերջինիս պատկանող տարածքից հնձված խոտը տեղում է եղել, հավաքած չի եղել: Ինքն ասել է, որ պատրաստ է հրաժարվել իր կողմից հնձած խոտից և ասել է, որ Էդվարդ Մխոյանը կարող է գալ և տանել հնձված խոտը: Երկար ժամանակ այդ խոտը մնացել է դաշտում, սակայն Էդվարդ Մխոյանը չի գնացել այն տանելու: Տեսնելով, որ նա չի գալիս իր խոտը տանելու, որոշել է կապել ու տեղափոխել այդ խոտը, որպեսզի չմնա և չփչանա դաշտում: Նշեց, որ նշված տարածքից հավաքել և տեղափոխել է 150 հակ խոտ: Նշեց նաև, որ բազմաթիվ անգամներ պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել իր կողմից Է Էդվարդ Մխոյանին պատճառված վնասը, սակայն վերջինս հրաժարվել է:

Հովսեփ Հարեյանը և Հովհաննես Սահակյանը պարտավորվել են սխալմամբ իրենց կողմից հնձված տարածքի խոտը հետ վերադարձնել:

Դրանից տաս օր անց, Էդվարդ Մխոյանի պահանջով, ոստիկանության աշխատակիցների հետ նորից գնացել են չափագրում կատարելու և տեսել, որ նախկին հնձված տարածքի խոտը տեղում չի եղել, իսկ մնացած մասը վառված է եղել:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի է առել այն, որ Է. Մխոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը, նախկինում դատված չի եղել, խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա, կինը մահացած է:

Դատարանը վճռել է Է. Մխոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

Էդուարդ Մխոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը և կայացնել արդարացի վճիռ:  

Վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Էդ.Մխոյանն նշել է, որ գործի քննության ամբողջ ընթացքում իր դեմ առաջադրված մեղադրանքը բացարձակապես չի ընդունել։

Բացի այդ՝ քննիչի կողմից կատարված գործողության վերաբերյալ բազմաթիվ անգամ բողոքարկել է դատարանում, որը հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի դատավոր Յու. Իսկոյանի կողմից։ Հաշվի չի առնվել իր բերած ցանկացած փաստարկ, գործի նյութերում դատավոր Յու.Իսկոյանը չի հաշվառել իր կրած նյութական վնասները, որը առաջացրել է քրեական գործում որպես վկաներ ներգրավված անձանց կողմից, վեճի առարկա է հանդիսացել իր սեփականության իրավունքով երկարաժամկետ վարձակալած հողի եկամուտը, որով ինքը պետք է հոգար իր ապրուստի միջոցները, որը յուրացվել է քաղաքացիներ` ոստիկանության աշխատակից Հովսեփ Հարեյանի և ոմն Հովհաննես Սահակյանի կողմից, դիմել է Գեղարքունիքի մարզի դատախազություն` ակնկալիքով, որ պատշաճ պատասխան կստանա իր նյութական ունեցվածքի ուրիշի կողմից յուրացվելու փաստով, սակայն, ստացել է մեղադրական եզրակացություն։

Ըստ բողոքի՝ մասնակցելով դատավարության պրոցեսին և ծանոթանալով գործի նյութերին` պարզել է, որ գործի նյութերի մեջ մեղադրական եզրակացությունը և թիվ 431115 գործը շինծու է և չունի ոչ մի օրինական մեղադրական հիմքեր` իրեն որպես մեղադրյալ ճանաչելու փաստի առիթով։

Գործում առկա են այնպիսի փաստեր, որոնք հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատավոր Յու.Իսկոյանի կողմից, որ փաստվում է իր արդարացի լինելուն, չի անդրադարձել այն փաստին, որ ինքն իրոք ունի 5 հա հողատարածք, որ այդ տարածքը հնձելու պատճառով իրեն պատճառվել է նյութական վնաս։

Իրեն պարզ չէ, թե որտեղ է Մ.Ավետիսյանը ստացել իր իրավագիտական գիտելիքները` իրեն ծանրագույն մեղադրանք ներկայացնելով, չնշելով իր հանցանքի հնարավոր մեղավորությունը, որ հոդված կիրառելիս պետք է նշվեր գործողությունից տուժած անձանց նյութական վնասների չափերը, իր կողմից կատարված սուտ մատնության հետևանքները։

Դատավոր Իսկոյանը չի անդրադարձել նաև այն փաստերին, որ գործի նյութերում առկա են այնպիսի մարդկանց ցուցմունքներ, որոնք հիշյալ գործում պետք է որ հանդես գային որպես պատասխանողներ, սակայն քննիչ Մ.Ավետիսյանի դիտավորությամբ դարձել են սուտ մատնության վկաներ։ Դատավոր Յու. Իսկոյանը չի անդրադարձել նաև այն փաստին, որ քննիչի կողմից կհիմնավորվեր Հ.Հարեյանի և Հ.Սահակյանի կողմից անզգուշությամբ իր ունեցվածքին տիրանալու մասին քննիչի կատարած քննությունը։

Դատավորը չի անդրադարձել այն փաստին, որ Հ. Հարեյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում և ունի բարձրագույն կրթություն, և որ չէր կարող տարբերակել, որ Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն և Զոլաքար գյուղի բնակիչները համագյուղացիներ չեն, այսինքն տվել է սուտ ցուցմունք իր նյութական ունեցվածքը յուրացնելու համար պատասխանատվությունից խուսափելու համար։

Ինքը դա միանշանակ պնդում է և առաջարկում Հարեյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը։

Դատավոր Յու.Իսկոյանը չի անդրադարձել նաև քրեական գործում որպես վկա ներգրավված Հովհաննես Սահակյանին, իր ցուցմունքներում նա նշել է, որ նախորդ` այսինքն ուրիշ տարիներ նույնպես ինքն է ապօրինաբար հնձել իր տարածքը և գիտի իր տարածքի ռեալ սահմանները, պնդել է նաև, որ ինքը չի հրաժարվում իրեն փոխհատուցում վճարելուց։ Սակայն, նա փոխհատուցելու ոչ մի քայլ չի ձեռնարկել, այլ տվել է սուտ ցուցմունք Հ.Հարեյանի հնձված տարածքի մասով:

Յու.Իսկոյանը չի անդրադարձել նաև դատավարության ընթացքում դատախազության անտեղի կազմված վկաների փաստին, որն է վկա Վաղինակ Քոչարյանը, իր տրված բացատրություններով ընդհանրապես կապ չունի գործի նյութերի հետ։
Դատավոր Յու.Իսկոյանը հաշվի չի նստել նաև այն փաստերի հետ, որ գործում որպես վկաներ կամ մասնագիտական ժողովի անադամներ ներգրավվել են միայն շահագրգիռ կողմերը։

Ելնելով վերոգրյալներից, առաջին ատյանի դատարանի դատավոր Յու.Իսկոյանը հիմք է ընդունել Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի և դատախազության կողմից իրեն ներկայացված մեղադրանքներն ամբողջությամբ` առանց ապացուցելի հիմքերի: Չի խորացել ապացույցների ճիշտ գնահատման մեթոդաբանության մեջ, հիմք է ընդունել փաստաթղթեր, որոնք ապացույցների հետազոտման և գնահատման կարիք ունեին: Դատավորը չի քննել իր կողմից առաջադրված վկաներին և ոչ մի անգամ չեն դատակոչվել, իսկ եթե կանչվել են, ապա չեն էլ ներկայացել դատարան:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և Էդ.Մխոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ճանաչել անմեղ ու արդարացնել, իսկ քրեական գործի վարույթը կարճել` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Դատարանի պատճառաբանությամբ՝ Էդ.Մխոյանի տրամադրած տեղեկատվությունը առնվազն մասնակիորեն` նրա ունեցած խոտհարքի մոտ կեսի ապօրինի հնձված լինելու, ինչպես նաև այդ գործողությունը կատարած անձի /Հովսեփ Հարեյան/ առումով քննությամբ ձեռք բերված տվյալներով հաստատվել են, իսկ չհաստատված մասի վերաբերյալ Էդ.Մխոյանը հայտնել է իր անհամաձայնությունը:

Այսպիսի պայմաններում խոսք չի կարող լինել Էդ.Մխոյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու վերաբերյալ: Քննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ այն մասին, որ Էդ.Մխոյանը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

Դեռ ավելին, նրա տրամադրած տեղեկատվության զգալի մասը կեղծ չի եղել և քննությամբ հաստատվել է:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Էդ.Մխոյանի վերաքննիչ բողոքի բավարարվել է, նրան առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել, քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նախորդող հրապարակում՝ «Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 08/05/2024 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր 08/05/2024 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է 08/05/2024 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել 08/05/2024 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի 08/05/2024 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ 08/05/2024 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին 08/05/2024 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին 08/05/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 08/05/2024 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) 08/05/2024 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 08/05/2024 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 08/05/2024 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ 08/05/2024 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից 08/05/2024 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 08/05/2024 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում 08/05/2024 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 08/05/2024 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ 08/05/2024 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում 08/05/2024 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին 08/05/2024 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով 08/05/2024 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել 08/05/2024 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները 08/05/2024 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան 08/05/2024 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 08/05/2024 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան 08/05/2024 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին 08/05/2024 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 08/05/2024 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը