Տղերքը. Մերուժը. 4 երեխաների ու մի ջոկատ զինվորի հայր ազատամարտիկը

26/03/2014 21:03

Տղերքը. Մերուժը. 4 երեխաների ու մի ջոկատ զինվորի հայր ազատամարտիկը


Aysor.am-ը շարունակում է իր՝ «Տղերքը» հեղինակային շարքը: Շարքի այսօրվա հերոսը Մերուժան Մարգարյանն է՝ Առյուծ (Արծիվ) Մերուժը: Ծնվել է Թալինի շրջանի Աշնակ գյուղում, զոհվել՝ 1994թ.-ին, Արցախի Ֆիզուլիի շրջանում:

Տղերքը. Առյուծ Մերուժը

«Մերուժը սասունցի է»,- առաջին բառերն են, որ ազատամարտիկի կինը՝ տիկին Էլյան, ասում է ամուսնու մասին:

«Երևի իր արմատները նրան Արցախ տարան, այն իմաստով, որ արյունը եռում էր միշտ՝ արդարություն էր ուզում: Երևի գնաց արդարությունը վերականգնելու՝ հույսով, որ մի օր էլ Էրգրի արդարությունը պիտի հաղթի»,- ասում է տիկին Էլյան ու պատմում ամուսնու ծնողների պատմությունը.

«Մերուժի հայրը Սասունում է ծնվել: 7 տարեկան էր, երբ թուրքերի գերությունից կարողանում է փախնել սարերն ու այնտեղ գտնել հորը՝ Մերուժի պապին, ով ֆիդայի էր: Ամբողջ գերդաստանից հենց միայն հեր ու տղա են փրկվում ու գալիս Արևելյան Հայաստան: Սասունից եկած ընտանիքները նախ հաստատվում են Ուջան գյուղում, իսկ հետո` տեղափոխվում Թալինի շրջանի Աշնակ»,- հիշում է տիկին Էլյան ու բացատրում՝ Աշնակը համեմատաբար սահմանին ավելի մոտ էր՝ սարերի տակ: Բոլոր եկածները հավատում էին, որ մի օր տուն են վերադառնալու՝ սարերի հետևում գտնվող տունը…

«Հիշում եմ՝ մի գիշեր նստեցինք երկուսով «Ռանչպարների կանչը» կարդացինք. Միշտ ասում էր՝ երանի այդ ֆիդայինների տեղում ես լինեի»

Անցնում են տարիներ: Արդեն սարերի այս կողմում սասունցիները տուն են հիմնում, ընտանիքներ ստեղծում, երեխաներ ունենում: Ծնվում է Մերուժան Մարգարյանը.

«Այս բոլոր պատմությունները, որ ասում եմ՝ ինձ հենց Մերուժանն է պատմել, իրեն էլ՝ դեռ փոքր տարիքից՝ հայրը: Մենք ծանոթացանք, երբ ուսանող էինք: Սկզբում ինձ տարօրինակ էին թվում իրենց երգերը, պատմությունները, բայց Մերուժն ինձ ամեն ինչ բացատրում էր ու վարակում իր գաղափարներով»,- ասում է տիկին Էլյան ու ավելացնում՝ ամուսինը շատ էր կարդում, հատկապես մի գիրք ուներ, որ ամեն ինչից թանկ էր իր համար.



«Գիրքը 1914-1917 թվականների դեպքերի մասին էր պատմում: Այդ ժամանակ նման գործեր գրեթե անհնար էր տպել ու պատկերացրեք այդ գիրքը, որ ձեռք բերեց՝ մասունքի նման էր պահում: Միշտ կրկնում էր՝ «ավտոս ուզեն՝ առանց մտածելու կտամ, բայց այս գիրքը՝ ոչ մեկին ու ոչ մի դեպքում»: Ու մեկ էլ Դաշտենցի «Ռանչպարների կանչն» էր, որից ուղղակի եռաց իր արյունը: Գնում գալիս ասում էր՝ «երանի ես այդ ֆիդայինների տեղում լինեի, ես պիտի էն ժամանակ ծնվեի»»,- հիշում է Առյուծ Մերուժի կինն ու ավելացնում.

«Մի անգամ էլ ասեց՝ արի իրար հետ նստենք կարդանք «Ռանչպարների կանչը»՝ ես քեզ բացատրեմ, ու պատկերացրեք՝ երկու օր ու գիշեր ոչ աշխատանքի գնացինք, ոչ ուրիշ գործ արեցինք՝ Դաշտենց էինք կարդում ու նա ինձ պատմում-բացատրում էր ամեն բան»:


Մերուժան Մարգարյանը՝ աջից

«Ըմբշամարտի չեմպիոն, դոցենտ ազատամարտիկը»

Խորհրդային բանակում ծառայելուց հետո Մերուժան Մարգարյանն ընդունվում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժին: Մասնակցում է բազմաթիվ առաջնությունների, իսկ 1965թ.-ին՝ դառնում ԽՍՀՄ ըմբշամարտի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի:

«Գոտեմարտերից մեկում Մերուժանը Ստամբուլում պետք է մրցեր թուրք մարզիկի հետ: Բարդ էր: Պատկերացրեք՝ սասունցին, ում հայրը Ցեղասպանության ականատես է եղել պիտի նման մրցավեճի մասնակցի: Բայց Մերուժը կարողանում է՝ գորգ է դուրս գալիս ու Ստամբուլում հաղթում է թուրքին»,- պատմում է տիկին Էլյան:

Տարիներ հետո այդ գոտեմարտի մասին իր պատմվածում լրագրող Սիմոն Հակոբյանը գրում է. «Հաղթանակից հետո, հյուրանոցի իր համարում փառք տվեց Աստծուն, որ ինքն ուժեղ է ու հայ…»:


Մերուժան Մարգարյանի ըմբշամարտի ոսկե մեդալը

Ըմբշամարտին զուգահեռ Մերուժան Մարգարյանը ստանում է դոցենտի գիտական աստիճան ու աշխատում Գյուղատնտեսության ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնում: Հենց այստեղի ուսանողներից կազմված ջոկատով էլ նա առաջին անգամ գնում է Արցախ:
 
«4 երեխաների ու մի ջոկատ զինվորների հայր ազատամարտիկը»

«Երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք 3 երեխա ունեինք: Հենց առաջին օրերից Մերուժը, ես ու մեր երեք երեխաներն Օպերայի հրապարակում էինք»,- պատմում է տիկին Էլյան ու ավելացնում՝ Մերուժանը ցույցերից միայն մի օր է բացակայել, այն էլ` հորեղբոր մահվան պատճառով.

«Հիշում եմ` հենց այդ օրն իրավիճակը Երևանում խիստ ռեժիմային էին դարձրել ու սովետական զորքն Օպերան շրջապատել էր: Մերուժանը վեր կացավ, գնաց հորեղբոր հարցերով, ինձ էլ զգուշացրեց` անպայման կիջնես ցույցի, որ հետո ինձ պատմես այնտեղ ինչ կար: Հետո, երբ տուն եկավ, ասեց` «Էլյա ցույցին չկարողացա գնամ, բայց շատ լավ բան եմ արել: Մեքենայով 7 շրջան ազդանշանը միացրած պտտվել եմ Օպերայի շուրջն ու սովետական զորքի գլուխը տարել»: Շատերն էին այդ օրերին այդպես պատժում ցույցերը խոչընդոտող զորքին»,- հիշում է տիկին Էլյան:

Արդեն մի քանի ամսից Մերուժան Մարգարյանը գյուղատնտեսության ինստիտուտի անձնակազմի ու ուսանողների հետ կազմում է բարեգործական միություն ու գնում Հադրութ՝ տեղի բնակչությանը մթերք, հագուս ու այլ անհրաժեշտ իրեր տանելու համար.


Առյուծ Մերուժը՝ աջից առաջինը

«Բարեգործությունն, իհարկե, պատրվակ էր,- ասում է տիկին Էլյան ու շարունակում,-Իրականում, նրանք գնում էին տեղի բնակչությանը պաշտպանելու: Մթերք էլ էին տանում, բայց առաջնայինը՝ պաշտպանությունն էր: Հիշում եմ՝ հետները սպիտակ հատուկ հագուստ էին վերցնում, որ ձյան վրա տեսանելի չլինեն: Իրենք պատրաստվում էին…Հիմա եմ հասկանում, որ Արցախը հենց այն տեղն էր, որտեղ այդ իրավիճակում պիտի լիներ սասունցի Մերուժը»,- պատմում է տիկին Էլյան:

Առաջին անգամ Արցախ մեկնելուց մեկ տարի անց՝ 1989 թ,-ին, ծնվում է Առյուծ Մերուժի չորրորդ երեխան՝ Անին.


Մերուժան Մարգարյանի կրտսեր աղջիկը՝ Անին և կինը՝ տիկին Էլյան

«Երկրաշարժից հետո անընդհատ կրկնում էին, որ պետք է «բնության ցեղասպանության» դեմ պայքարել նոր երեխաներ ունենալով: Պետք է ամեն ընտանիքում գոնե մի երեխա էլ ծնվի: Այն ժամանակ ես 42 տարեկան էի, Մերուժը՝ 49: Որոշեցի՝ պետք է երեխա ունենանք: Ու Անին ծնվեց, մյուս երեխաների հետ տարիքային մեծ տարբերությամբ»,- ասում է տիկին Էլյան ու հիշում՝ այդ ընթացքում Մերուժան Մարգարյանն առողջական լուրջ խնդիրներ է ունենում ու ստիպված վերադառնում է Արցախից.

«Ստոմոքսի խոցի հետ կապված` շատ լուրջ վիրահատություն է տանում ու այդպես ընդմիջում տալիս Արցախ գնալուն: Գիտե՞ք՝ մտածում էի մի անգամ գնաց-եկավ արդեն, 4 երեխա ունենք, վատառողջ է՝ էլ չի գնա, բայց մի դեպք եղավ, որ ուղղակի ցնցեց իրեն. զոհվեց իր ամենասիրելի ուսանողներից մեկը` Դավիթը: Այդքան ծանր ապրումներով նրան երբեք չէի տեսել: Գիշերները խելագարի նման վեր էր թռնում ու իր այդ ֆիզիկական ուժի հետ միասին արցունքոտ աչքերով բղավում էր՝ «Դավիթն էնտեղ զոհվի, ես` մնա՞մ…»: Մի օր էլ գյուղ գնաց, եկավ, թե՝ «Թալինում էլ սասունցիները ջոկատ են կազմել, իրենց հետ Արցախ եմ գնալու»: Մռավի լեռների մոտ մարտեր էին այդ ժամանակ՝ 1993 թվականն էր: Գիտեի՝ կանգնեցնել չեմ կարող ու չէի էլ փորձում: Ճիշտն ասած, արդեն ես էլ էի ոգևորված, մի անգամ ասեցի իրեն՝ ուզում եմ հետդ գամ: Ասեց՝ «այ աղջիկ, 4 երեխա ունենք, ո՞ւր ես գալու: Դու ստեղ ես պետք»: Ու գնաց»,- հիշում է տիկին Էլյան ու ավելացնում՝ իրենց ջոկատի մյուս տղաների համեմատ` Մերուժը տարիքով մեծ էր.


Առյուծ Մերուժը՝ կենտրոնում. Թալինի ջոկատը

«Մյուս տղաներին հոր աչքով էր նայում: Պատմում են, որ գիշերը քուն-դադար չուներ: Արթնանում էր, հերթով ծածկում բոլոր զինվորներին ու ընկնում սար ու ձոր: Հատապտուղ ու մրգեր էր հավաքում, որ առավոտյան տղերքն արթնանային ու ուտեին: Բոլորին անունով էին դիմում, իսկ իրեն «Մարգարյան» էին կանչում: Իր հրամանատարն էլ իրենից փոքր էր տարիքով, հետո ինձ պատմեց, որ աշխատում էր իրեն մարտերից հեռու պահի, ասում էր՝ «Մարգարյան, դու տարիքով ես, 4 երեխու տեր՝ թիկունքում մնա»: Դա տևեց այնքան, քանի դեռ մի օր Մերուժը չզայրացավ ու չբղավեց իր հրամանատարի վրա՝ «Հասկացանք հրամանատար ես, բերել էս ստեղ 20-22 տարեկան տղերքի, ովքեր անգամ սերունդ չեն տվել: Ես արդեն 4 երեխա ունեմ: Իմ տուն գնալու ժամանակը չի: Ես պիտի առաջին գծում լինեմ»»,- պատմում է տիկին Էլյան:


Ռազմաճակատում ծխախոտի գլանակներ պատրաստելու համար նախատեսված թղթերը

«Գնամ կռվեմ ու հետ կգամ Անի': Խոստանում եմ, քեզ Արցախի քաղցր մեղր եմ բերելու»

«Այդ տարիներին ես 5 տարեկան էի»,- հիշում է Առյուծ Մերուժի կրտսեր աղջիկը՝ Անին.

«Գիտե՞ք` երեխա էի, բայց ամեն անգամ, երբ ինքն Արցախ էր գնում ես մի տեսակ հպարտանում էի: Ամեն գնալուց էլ խոստանում էր՝ մյուս անգամ քեզ էլ հետս կտանեմ ու չէր տանում… Հայրս խիստ մարդ էր, բայց ես տան փոքրն էի, իմ և մյուս երեք երեխաների միջև տարիքային շատ մեծ տարբերություն կա ու երևի այդ պատճառով հայրիկի հետ ես առանձնահատուկ շատ էի կապված»,- պատմում է Մերուժան Մարգարյանի աղջիկը.

«Հա, Անիին իսկապես շատ-շատ էր սիրում»,- ավելացնում է տիկին Էլյան,- «Արցախ գնալու ժամանակ միշտ իր փոքրիկ նկարն էր հետը տանում: Միշտ՝ ամեն օր մոտն էր»:


Մերուժան Մարգարյանն աղջկա և որդու հետ

Չնայած փոքր էր, բայց Անին հիշում է՝ ինչպես է հայրիկին վերջին անգամ հրաժեշտ տվել.

«Երբ գնաց վերջին անգամ՝ քնած էի: Հետո՝ ամբողջ կյանքում երազել եմ, որ իր վերջին գնալու ժամանակ արթուն լինեի գոնե, գրկեի, խնդրեի որ չգնար: Հայրիկին ճանապարհելուց երբեք չեմ լացել, իսկ այդ անգամ ուրիշ էր… Հենց արթնացա սկսեցի լաց լինել: Այնքան երկար մինչև մեր տան նարնջագույն հեռախոսը, որի տեսքն էլ երբեք չեմ մոռանա, չբերեցին մոտս ու չասեցին՝ խոսիր, հայրիկն է: Հիշում եմ՝ հիմնականում լուռ էր ինքը՝ ես էի խոսում, ավելի ճիշտ լացում ու բողոքում, որ ինձ խաբել է հերթական անգամ ու Արցախ չի տարել հետը: Հայրիկն ասեց՝ «Գնամ կռվեմ ու հետ կգամ: Անի', որ հետ գամ, խոստանում եմ, քեզ Արցախի քաղցր մեղր եմ բերելու: Կուզե՞ս»: Գնաց. մեղրն այդպես էլ չբերեց»,- հիշում է Անին ու ավելացնում,- «Ես իրեն շատ եմ կարոտում՝ միշտ: Առաջ մտածում էի տարիների հետ այդ զգացումը կպակասի, բայց՝ չէ: Հիմա ավելի շատ եմ կարոտում հայրիկին»:


Մերուժան Մարգարյանի պարգևները
 
«Ինձ թողեք, իմ վրա ժամանակ մի ծախսեք, Մակարին փրկեք»

1994 թվականի հունվարն էր: Առյուծ Մերուժենց ջոկատը Ֆիզուլիում էր:

«Ամսվա սկզբին՝ հունվարի 5-ին ինքը վիրավորվում է: Ընկերները պատմում են, որ տանկի վրա նստած մի տեղ գնալուց են լինում, տանկի շղթան պոկվում է ու իրենք ընկնում են վրայից: Մերուժանի ողն է կոտրվում, որն արդեն մի անգամ կոտրվել էր ըմբշամարտի ժամանակ ու ճակատն է վնասվում՝ կարեր են տալիս: Ընդհանուր առմամբ 4 հոգով են վիրավորվում»,-  հիշում է տիկին Էլյան:

Որոշվում է, որ 4 վիրավորներին ուղղաթիռով պետք է բերեն Երևան, բայց՝ բերել հաջողվում է միայն երեքին:

«Մերուժանը տեղափոխումից առաջ փախնում է դաշտային հոսպիտալից ու գնում դիրքեր: Տղերքն ասում են՝ եկավ, ասեց «մի երկու կար է էլի՝ կդզվի, ողս էլ նոր բան չի՝ ինքն իրան էլ կպնող բան է»: Ընդհանրապես շատ մեծ ուժի տեր էր՝ ցավին դիմանալ գիտեր: Ասում են՝ շատ խրամատներ ինքը մենակով էր փորում: Մի խրամատում էլ իր համար գետնափոր սենյակ էր սարքել, դռան փոխարեն մի լաթ կախել ու ծիծաղելով ասում էր՝ «Էս խրամատը տունս է, դուռը թակեք, նոր մտեք»»,- հիշում է տիկին Էլյան: 

Այդ օրերին Ֆիզուլիի ուղղության դիրքերը հերթափոխով էին պահում՝ երեք ժամը մեկ փոխարինելով:
Հունվարի 19-ին էր՝ Առյուծ Մերուժն ու ևս 15 տղերք պիտի դիրքեր բարձրանային, բայց թշնամին առավոտից կրակում էր վերև տանող միակ ճանապարհի վրա.

«Հրամանատարը որոշում է, որ սպասեն: 6 ժամից կրակոցները պակասում են, այդ 15 հոգին զույգերի, եռյակների բաժանված սկսում են գնալ դեպի դիրքեր: Այդպես բաժանվել էին, որ եթե հանկարծ կրակ բացվի, բոլորը միասին չզոհվեին: Մերուժի հետ զույգով Մակար անունով մի 27 տարեկան տղա էր գնում: Մակարը միշտ Մերուժի հետ էր, ամուսինս իրեն առանձնահատուկ շատ էր սիրում: Միշտ կրկնում էր՝ «Մակար, դու ոնց որ ես լինեմ, շատ ես ինձ նման է»: Մակարն ու Մերուժն ամենավերջում էին քայլում: Արդեն թվում է դիրքեր են հասնում, երբ կրակը վերսկսվում է: Մերուժի ու Մակարի ուղղությամբ արկ է ընկնում: Մակարը ծանր վնասվածք է ստանում ու տեղում մահանում: Մերուժն էլ հասցնում է գոռալ միայն…»,- պատմում է տիկին Էլյան ու լռում:

Մարգարյանի ձայնը լսելով` դիմացից քայլող մարտիկներն անմիջապես հետ են վազում, տեսնում են՝ ընկած է գետնին, կողքին՝ մահացած Մակարը: Արկի հարվածից կտրվել էին Առյուծ Մերուժանի ոտքերը.

«Այդ պահին էլ մարտական ընկերներն իրենց չեն կորցնում: Արագ ժգուտ են դնում, որ արնահոսությունը գոնե մի քիչ դադարի: Մերուժը ներքև է նայում, տեսնում է ինչ է եղել…Հետո տղերքն ինձ պատմեցին, որ անընդհատ բղավում էր` «ինձ թողեք, իմ վրա ժամանակ մի ծախսեք, Մակարին օգնեք»: Բացատրում են՝ «Մարգարյան, Մակարն էլ չկա, հանգստացի»: Ինքն էլ դա իմանալով, փորձում է տղերքից ավտոմատ վերցնի՝ «ես ինձ պիտի խփեմ, սենց չեմ ապրի էլ»՝ բղավում է ու կորցնում գիտակցությունը»,- պատմում է տիկին Էլյան:

Առյուծ Մերուժին անգիտակից վիճակում հասցնում են դաշտային հոսպիտալ ու վիրահատում. «Վիրահատությունից հետո նրա գիտակցությունը հետ է գալիս արդեն գիշերը: Չգիտեմ, իր որոշումն էր…»,- ասում է տիկին Էլյան ու դժվարանում շարունակել.

«Իրեն այդ վիճակում ողջ էին պահում միացված սիստեմաները: Գիշերն արթնանալով` նա ուղղակի հանում է իր արյան մեջ դեղորայք ներարկող բոլոր խողովակները: Հետո շատ եմ մեղադրել ընկերներին: Մեղադրել եմ, որ կողքը չէին, չգիտեմ…չէին հերթապահում: Բայց ինքը որոշեց սենց»,- ասում է տիկին Էլյան: Երկուսս էլ լռում ենք:



«Դա իմ հոր որոշումն էր, ուրեմն՝ ամենաճիշտն էր: Դա աշխարհի ամենաուժեղ մարդու, ամենաճիշտ որոշումն էր…»

«Հիշում եմ՝ հայրիկի վերջին հրաժեշտին ինձ թույլ չէին տալիս գնալ»,- պատմում է Անին,- «Դե 5 տարեկան երեխա էի: Աշնակում էր՝ գյուղի դպրոցում: Լացեցի, մինչև ներս տարան: Մինչև այսօր հիշում եմ՝ շատ զինվորներ կային: Հարցրեցի՝ ինչո՞ւ են զինվորներն այստեղ: Ասացին՝ չար կախարդ պիտի գա, իսկ զինվորներն եկել են, որ հայրիկիդ նրանից պաշտպանեն: Զինվորնեն իմ համար այդպես էլ մնացին՝ չար կախարդից պաշտպանողներ…Գիտեք, հիմա փորձում եմ հասկանալ հայրիկին, եթե անգամ որոշ պահերին մեղադրել եմ նրան Արցախ գնալու որոշման համար կամ գուցե չեմ հասկացել, հետո եկել եմ այն եզրակացության, որ դա իր որոշումն էր ու եթե իր որոշումն էր՝ ուրեմն ճիշտ էր: Միայն մի բան կասեմ՝ շատ եմ կարոտում իրեն: Ու ամեն անգամ, երբ պատերազմն անցած մարդ եմ տեսնում կամ հայրիկի մարտական ընկերներին, նրանց մեջ իր մի մասնիկն եմ զգում, փորձում եմ կարոտս իրենցից առնել: Այնպես ստացվեց, որ իրենք հայրիկի ներկան ավելի շատ տեսան, քան՝ ես…»,- ասում է Անին ու ավելացնում.

«Դպրոցական փոքր տարիքում, եթե անկեղծ լինեմ՝ եղել են պահեր, երբ նեղվել եմ, որ բոլորի հայրերն իրենց կողքին են, իմը՝ չէ: Բայց հիմա՝ տարիներ անց, ուզում եմ ասեմ զոհված ազատամարտիկների երեխեքին՝ մեջքներդ ձիգ պահեք: Ձեր հայերը ձեր հետ են՝ միշտ: Որովհետև կգա մի պահ, երբ դուք կհասկանաք, որ հայրենասիրությունն էլ մի կողմ դրած՝ դա ձեր հոր որոշումն էր, ուրեմն ամենաճիշտն էր: Դա աշխարհի ամենաուժեղ մարդու, ամենաճիշտ որոշումն էր…»

ՀԳ. Թալինի շրջանի Աշնակ գյուղում այսօր կիսակառույց մի շինություն կա: Մերուժի տունն է: Պատերազմ գնալուց առաջ գցել է հիմքն ու կանգնեցրել պատերը: Զոհվելուց հետո սասունցու երազած տունն այդպես էլ մնացել է կիսակառույց: Նախորդ տարի Հայաստանի ագրարային համալսարանը նախաձեռնեց դրամահավաք՝ տան շինարարությունն ավարտին հասցնելու համար: Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել «Հայբիզնեսբանկի» 11500181803400 հաշվեհամարով կամ կապվել Ագրարային համալսարանի պրոռեկտորի հետ: 

Նախորդող հրապարակումներ՝ Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը

Տղերքը. Կարոտը. Իր ձեռքով զինվորին թեյ լցնող ու օրինակ ծառայող հրամանատարը

Տղերքը. Դևը. Մահվան միջոցով կյանք ապրածն ու ժողովրդի խիղճը

Տղերքը. Դուշմանը. Ամենաերկար թերթերունքներով, երկու պատերազմ անցած զինվորը

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան Այսօր, 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը Այսօր, 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ Այսօր, 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Այսօր, 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այսօր, 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) Այսօր, 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել Այսօր, 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան Այսօր, 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Այսօր, 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Այսօր, 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների Այսօր, 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» Այսօր, 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ Այսօր, 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Այսօր, 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Այսօր, 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները Այսօր, 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը Այսօր, 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Այսօր, 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել Այսօր, 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան 03/05/2024 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) 03/05/2024 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) 03/05/2024 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) 03/05/2024 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան 03/05/2024 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան 03/05/2024 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ 03/05/2024 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում 03/05/2024 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP 03/05/2024 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում 03/05/2024 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) 03/05/2024 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր 03/05/2024 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) 03/05/2024 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի 03/05/2024 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 03/05/2024 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ 03/05/2024 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) 03/05/2024 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ 03/05/2024 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 03/05/2024 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 03/05/2024 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ 03/05/2024 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո 03/05/2024 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը 03/05/2024 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 03/05/2024 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 03/05/2024 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն 03/05/2024 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ 03/05/2024 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը 03/05/2024 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին 03/05/2024 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան 03/05/2024 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար 03/05/2024 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում 03/05/2024 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ 03/05/2024 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան 03/05/2024 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) 03/05/2024 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս