Թուրքագետ. Քեսաբցիների՝ Քեսաբ վերադարնալու հնարավորությունը կասկածելի է
03/04/2014 14:28

Թուրքագետ. Քեսաբցիների՝ Քեսաբ վերադարնալու հնարավորությունը կասկածելի է

Կասկածելի եմ համարում քեսաբցիների՝ իրենց համայնք վերադառնալու հնարավորությունը, քանի որ նրանք արդեն հասկացել են՝ Քեսաբը երկար ժամանակ մնալու է որպես ռազմական գոտի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Քեսաբում, ըստ էության, ստեղծվեց սիրիական ճգնաժամի ևս մեկ ճակատ.

«Սա կարող է շատ երկար տևել, քանի որ գյուղաքաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանին, որն այդ երկիրը բացել է զինյալ ահաբեկիչների համար: Նրանց հոսքը շատ երկար է լինելու»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետի կարծիքով՝ Դավութօղլու այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է օգնել Քեսաբի հայերին՝ բացահայտ ցինզիմ էր:

«Սա ցինիզմ էր համաշխարհային մակարդակով և այն ուղեկցվեց արևմտյան երկրների լուռ աջակցությամբ»,- ասաց թուրքագետն՝ ավելացնելով.

«Ինչ օգնության մասին է խոսքը, երբ Թուրքիայի քայլերը Ցեղասպանությունից հարյուր տարի անց կրկնվում են: Քեսաբում վերանում է հայ համայնքը, տեղի է ունենում հայ գույքի թալան: Կա տեղահանության փաստ, իսկ տեղահանությունն ըստ ՄԱԿ-ի կոնվեցիայի՝ ցեղասպանության մի մասն է»,- ասաց թուրքագետը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:

Նախորդող հրապարակումներ՝ Հրանուշ Հակոբյան. Քեսաբից 670 ընտանիք է տեղահանվել

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Քեսաբի դեպքերին

Սիրիական բանակը սկսել է գրոհայիններից ազատագրել Քեսաբը


 

Թուրքագետ. Քեսաբցիների՝ Քեսաբ վերադարնալու հնարավորությունը կասկածելի է