31/03/2014 12:33
Սիրիական բանակը սկսել է գրոհայիններից ազատագրել Քեսաբը
Սիրիական բանակը սկսել է գրոհայիններից ազատագրել Թուրքիային սահմանակից Քեսաբ հայաբնակ քաղաքը: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Նախօրեին սիրիական բանակին արդեն հաջողվել է ազատագրել քաղաքի մերձակայքում գտնվող բարձունքներից մեկը, որը շատ մոտ է Նասր բարձունքին:
Տեղում ոչնչացվել են գրոհայինների հրթիռային համակարգերը: Ինչպես տեղեկացնում է Սուչիյա ալ-Էն գործակալությունը, Քեսաբում նախաձեռնությունը գրեթե ամբողջությամբ անցել է Սիրիայի բանակի ձեռքը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:
Նախորդող հրապարակումներ՝ Պատգամավորներ. Քեսաբահայությանը տրված ցանկացած աջակցություն պահանջված է
Սամվել Ֆարմանյան. Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին
Լուրեր Քեսաբից. Այս մարդիկ իսկական հերոսներ են. Լուսանկարներ
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա՝ Քեսաբի դեպքերին ծանոթանալու