29/03/2014 17:29
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Քեսաբի դեպքերին
Ռուսաստանը քննադատում է ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները, որոնք կատարվում են Սիրիայի խաղաղ բնակչության, հատկապես՝ տեղի հայերի նկատմամբ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ վերջին օրերին Սիրիայում իրավիճակը լարվել է:
«Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապված ջոկատները գրոհեցին Քեսաբ քաղաքը, որը սահմանակից է Թուրքիայի հետ: Քաղաքի բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր ստիպված եղան թողնել տներն ու հեռանալ:
Քեսաբի գրավումը զինված խմբավորումների կողմից քննադատվեց Երևանում և հայկական սփյուռքի կողմից:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ «ծայրահեղականենրի ակտիվ գործողություններն ուղղված են Սիրիայի քիմիական զինաթափման գործընթացը ձախողելուն»:
«Նման սցենարն անթույլատրելի է: Ռուսաստանն, ինչպես և առաջ, պատրաստ է համագործակցել բոլոր գործընկրների հետ՝ հանուն Սիրիայում ներքին արյունահեղության դադարեցման»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշցեցնենք, որ մինչև սիրիական հակամարտությունը, այնտեղ բնակվում էր մոտ 190 հազար հայ: Այսօր Սիրիայում է մնացել միայն 60 հազարը: