6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է

15/04/2014 21:12

6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրել է 6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Կարեն Հովհաննիսյանին:

Գործի նախապատմությունը (Աղբյուրը՝ Դատական տեղեկատվական համակարգ)

1982 թ. ծնված Կարեն Հովհաննիսյանին՝ բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու անձ, ֆիզիկապես վատառողջ` տառապում է «Միգրեն» հիվանդությամբ, տարել է դիմաներվի կաթված, ունի սրտանոթների 30 տոկոսի նեղացում, գտնվում է ամբուլատոր հսկողության տակ, նախկինում չդատված, անհատ ձեռներեց, աշխատում է տուրիստական կազմակերպությունում և անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 1-ին մասով։

Ըստ Կ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կազմել է կեղծ միասնական տեղեկանք նույն գյուղի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող իր տունն իբրև արգելանքի տակ չգտնվելու վերաբերյալ, որն ներկայացնելով Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ, 09.07.2013թ. խաբեությամբ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Հ. Ա.-ի հետ կնքել է փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի վերջինիցս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 6.570.000 /վեց միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Սակայն երբ փոխառության պայմանագրում նշված 10-օրյա ժամկետը լրանալուց հետո Հ. Ա.-ն դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի մարզային ստորաբաժանում գրավադրված անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցում կատարելու համար, պարզվել է, որ այն գտնվում է արգելանքի տակ։

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ քրեական գործով տուժող Հ. Ա.-ն 2013թ. հունիս ամսին դիմել է անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալության տնօրեն, ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանին ու խնդրել Էջմիածին քաղաքում իր համար ձեռք բերել բնակարան։ Հ. Ա.-ն հայտնել է, որ ունի 19.000 /տասնինը հազար/ ԱՄՆ դոլար կանխիկ գումար և հաշվի առնելով իրենց միջև արդեն իսկ ստեղծված մտերմությունը, խնդրել է, որ բնակարանի արժեքը չգերազանցի 30.000 /երեսուն հազար/ ԱՄՆ դոլարը։

Հետագայում, հաշվի առնելով ձևավորված ընկերական հարաբերությունները, իր ձեռնարկատիրական գործունեության համար առաջացած անհրաժեշտությունից ելնելով, ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը դիմել է Հ. Ա.-ին փոխառությամբ 16.000 /տասնվեց հազար/ ԱՄՆ դոլար գումար տրամադրելու խնդրանքով, պարտավորվելով գումարը վերադարձնել 10 օր անց։ Հ. Ա.-ն, ամբողջությամբ վստահելով Կարեն Հովհաննիսյանին, համաձայնվել է գումարը տրամադրել։

Փոխադարձ համաձայնության գալով` ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանն ու Հ. Ա.-ն 09.07.2013թ-ին պայմանավորվել են հանդիպել Էջմիածին քաղաքի նոտարական գրասենյակի մոտ, սակայն երկու ժամ անց ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը զանգահարել ու հայտնել է, որ գրասենյակի նոտարներից մեկն արձակուրդում է, իսկ մյուսը 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամից ավել արժեք ունեցող գործարքներ չի կնքում։

Հ. Ա.-ի առաջարկով նրանք գնացել են Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ և կնքել փոխառության, ինչպես նաև անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի Հ. Ա.-ն փոխառությամբ Կարեն Հովհաննիսյանին առձեռն տվել է 6.570.000 /վեց միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումար` մինչև 20.07.2013թ. վերադարձնելու պայմանով։

Ընդ որում՝ մինչև գործարքի կնքելն ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ցույց է տվել 04.06.2013թ-ի ամսաթվով իբր կադաստրի կողմից տրված, իրեն ու իր ընտանիքի անդամներին պատկանող` Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Պ. Սևակի 1 հասցեի տան վերաբերյալ իր կողմից կեղծված միասնական տեղեկանքը։ Ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ժամանակին չի կարողացել վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը և պարբերաբար հեռախոսային կապի մեջ է եղել Հ. Ա.-ի ու նրա եղբոր հետ և խոստացել պարտքերը ստանալուն պես վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։

Գումարի վերադարձնելն ուշացնելու պատճառով գրավադրված տունն իր անվամբ ձևակերպելու նպատակով Հ. Ա.-ն 13.08.2013թ-ին դիմել է կադաստրի Արմավիրի մարզային ստորաբաժանմանը, մի քանի օր անց տեղեկացել է, որ իր դիմումը կասեցվել է, իսկ 22.08.2013թ. կադաստրի ստորաբաժանումում իմացել, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից գրավադրված բնակելի տունը գտնվում է արգելանքի տակ, նույն օրն էլ հանդիպել է Կարեն Հովհաննիսյանին, որն էլ խոստացել է մեկ շաբաթում ամբողջությամբ վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։

Դեռևս նախաքննության ընթացքում 29.09.2013թ. ամբսատանյալ Կարեն Հովհաննիսյանը Հ. Ա.-ին վերադարձրել է փոխառությամբ վերցված գումարից 4.000 /չորս հազար/ ԱՄՆ դոլարը, իսկ 22.12.2013թ. վերջինիս է վերադարձվել մնացած 12.000 /տասներկու հազար/ ԱՄՆ դոլարը և նույն օրը Հ. Ա.-ն դիմում է ներկայացրել նախաքննական մարմնին ու հայտնել, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից փոխառությամբ իրենից վերցված գումարն ամբողջությամբ վերադարձվել է և վերջինից նյութական որևէ պահանջ չունի։

Դատարանի իրավական վերլուծությունները

Դատարանի գտել է, որ Կ. Հովհաննիսյանի արարքում բացակայում է ՀՀ քր. օր-ի 178 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինս ի սկզբանե տուժող Հ. Ա.-ին խաբելու կամ վստահությունը չարաշահելու և դրա շնորհիվ վերջինիս գումարները հափշտակելու, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակ չի ունեցել։

Խարդախության օբյեկտիվ կողմի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ հափշտակությունն իրականացվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով։ Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքի տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը։ Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է։ Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները, որպիսին ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանը չի կատարել։

Կ. Հովհաննիսյանի գործողություններում բացակայում է ինչպես հանցակազմը բնութագրող օբյեկտիվ կողմը, այնպես էլ սուբյեկտիվ կողմը, քանի որ վերջինս տուժող Հ. Ա.-ին որևէ կերպ չի համոզել, մոլորության մեջ չի գցել, գումարը վերցրել է փոխառությամբ, ցանկացել է այդ գումարները նպատակային օգտագործել ու վերադարձնել այն և հետագայում էլ ամբողջ գումարը վերադարձրել է։

Փոխառության պայմանագրի առկայությունը վկայում է ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանի և տուժող Հ. Ա.-ի միջև պարտավորական հարաբերությունների առկայության մասին։

Տվյալ դեպքում ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանը նպատակադրված է եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները, որի մասին վկայում է այն, որ կատարել է կոնկրետ գործողություններ գումարը վերադարձնելու ուղղությամբ, և հենց առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացրել է իր քաղաքացիաիրավական պարտավոթությունների մի մասը, իսկ հետագայում էլ նաև մույս մասը։

Այսպիսով, Կ. Հովհաննիսյանի գործողությունները ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ չեն պարունակում և կրում են զուտ քաղաքացիաիրավական հարաբերությունների բնույթ։

Դատավճռով ճանաչվել և հռչակվել է Կ. Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, Կ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու վերջինիս արդարացվել է` նրա արարքում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 03.10.2013թ. որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա Կ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել։

Նախորդող հրապարակում՝ «Օրենքի զոհերը». Պաղպաղակի փաթեթավորումից` մինչև դատարան

3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով

Արդարացվել է պետությանը 1.862.129 ՀՀ դրամ վնաս պատճառելու մեջ մեղադրվողը 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Այսօր, 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում Այսօր, 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Այսօր, 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ Այսօր, 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Այսօր, 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Այսօր, 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան Այսօր, 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ Այսօր, 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ Այսօր, 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ Այսօր, 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Այսօր, 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Այսօր, 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում Այսօր, 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը Այսօր, 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան Այսօր, 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը Այսօր, 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան Այսօր, 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) Այսօր, 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) Այսօր, 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) Այսօր, 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) Այսօր, 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան Այսօր, 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի Այսօր, 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ Այսօր, 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան Այսօր, 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է Այսօր, 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի Այսօր, 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին Այսօր, 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել Այսօր, 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան Այսօր, 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը Այսօր, 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան Այսօր, 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ Այսօր, 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը Այսօր, 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Այսօր, 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Այսօր, 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին Այսօր, 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան Այսօր, 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան Այսօր, 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի Այսօր, 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց Այսօր, 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան Այսօր, 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը Այսօր, 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին Այսօր, 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին Այսօր, 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա Այսօր, 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան Այսօր, 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել Այսօր, 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր Այսօր, 09:50 «Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը