16/05/2014 12:31
Փաստաբան. Ձայնագրությունը ապօրինի է և մոնտաժված
Փաստաբան Արշավիր Խալափյանի խոսքով՝ համացանցում հայտնված ձայնագրությունը ապօրինի է, այն ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով և մոնտաժված է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Խալափյանը:
Նրա խոսքով՝ այդ տեսանյութի վերաբերյալ շատ հավանական է, որ հենց այսօր էլ հրապարակում տեղադրվի համացանցում իր փաստաբանների կողմից:
Փաստաբանը հրաժարվեց այլ մեկնաբանություններից, ասելով, որ առայժմ այսքանն է ասելու:
Հիշեցնենք, որ Youtube-ում «Hayastan Patriot» օգտատիրոջ կողմից ձայնագրություն և տեսագրություն է տարածվել՝ «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» գրությամբ:
Ձայնագրությունում, որում կան նաև տեսագրություններ, լսվում է երկու անձի խոսակցություն: Ըստ տեսանյութը տարածողի՝ դա Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի և Աշոտ անունով անձի խոսակցությունն է:
Ըստ տեսանյութի՝ վարչական վարույթը կասեցնելու համար փաստաբանը գումար է պահանջում:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ (Տեսանյութ)