09/07/2014 12:00
Ա. Բաղդասարյան. Հուլիսի 18-ի հանրահավաքը լինելու է սոցիալական բնույթի
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 18-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը հանրահավաք է անցկացնելու:
Համանուն կուսակցության նախագահ Արթուր Բաղադասրյանը, խոսելով հանրահավաքի մասին, ասաց, որ այն լինելու է սոցիալական բնույթի հանրահավաք, կլինեն նաև քաղաքական գնահատականներ:
Նա նկատեց, որ որևէ քաղաքական ուժի չեն հրավիրել հանրահավաքին, բայց քանի որ այն լինելու է սոցիալական հարցերի բարձրացման հանրահավաք, ապա երկրի խնդիրներով հետաքրքրվող ցանկացած ուժ կարող է ներկա գտնվել և իր խոսքը բարձրացնել:
Նախորդող հրապարակում՝ Հայաստանում ձևավորվել է միահեծան իշխանական համարագ. Ա. Բաղդասարյան