21/08/2014 12:02
Պետությունը գնեց Մարզահամերգային համալիրը և հանձնեց ՊՆ-ին
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» հանձնել Պաշտպանության նախարարությանը.
«Հաշվի առնելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հայտարարված էլեկտրոնային կրկնաճուրդների ընթացքը, որոշեց` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (10,207,755,910 դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսերի (204,155,118 դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակներում, նաև հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 10,283,383,350 դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի ընդունման մասին:
Հարկադիր կատարողի հետ կնքվելու է գույքը հանձնելու մասին պայմանագիր»:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բաղկացած` 46335.7 քմ մարզամշակույթային կենտրոնից, 40.0 և 50.0 քմ օժանդակ շինություններից, 2800.0 քմ ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քմ ջրավազանից և 9,559587 հա սեփական հողամասից:
Նախորդող հրապարակում՝ ՊՆ-ն պատասխանատվություն չի կրում Համալիրի կրած նյութական կորուստների համար