16/09/2014 15:09
ՀՅԴ պատգամավոր. Եկել է իշխանություններին պահանջներ ներկայացնելու ժամանակը
«Մենք միշտ ուզում ենք հասկանալ, թե ինչ են ցանկանում իշխանությունները, բայց չենք ներկայացնում առաջարկներ»,- սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մiնասյանը, ով համոզված է, որ եկել է իշխանություններին պահանջներ ներկայացնելու ժամանակը:
«Մենք պետք է ձևավորենք այն փաթեթը, թե ինչ ենք ուզում իշխանություններից, որ մինչև իրականացվող բարեփոխումները դրանք ստանանք: Երկրորդ կարևոր հանգամանքը` ընդդիմության դերն է: Այո, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են փոփոխություններ սահամանադրական մակարդակում, բայց անհրաժեշտ է նաև ձևավորենք ու ներկայացնենք այն փաթեթը, ինչը մենք այդքան ասում ենք»,- ասաց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ պետք է ընդդիմությունը ստանա բոլոր երաշխիքները:
«Սա է պայքարի միակ միջոցը»,-եզրափակեց խոսքը պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Ա. Մինասյան. Երկրի խնդիրները հնարավոր է լուծել միայն բարեփոխումների շնորհիվ