16/09/2014 14:04
Կ. Նահապետյան. Ճիշտ ժամանակն է բարեփոխումներ իրականցնելու համար
Սահմանադրական բարեփոխումները մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքում ունենալու են վճռորոշ նշանակություն: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպած Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդաժողովի Հանրապետական կուսակցության անունից հայտարարեց խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը` նշելով, որ այս քննարկումների շնորհիվ, հանձնաժողովը մինչև նշված ժամկետը, կարող է համակողմանի որոշում կայացնել:
«Որոշ քաղաքական ուժերի կարծիքով` սահամանադրական բարեփոխումների համար նպատակահարմար ժամանակը չէ: Այո, հարցերի հարցը շարունակում է մնալ, թե ինչու ենք ուզում սահմանադրական բարեփոխումներ իրականցնել և հանուն ինչ գաղափարների: Ես ուզում եմ, ասել, որ սա հստակ ամրագրված է եղել ՀՀ նախագահի հրամանագրում: Այս փոփոխությունները իրավունքի գերակայություն են, մարդու իրավուքների պաշտպանության հուսալի երաշխիք»,- ասաց նա:
Պատգամավորը ասաց նաև, որ մի շարք հարցեր շարունակում են չլուծված մնալ, ուստի, նրա խոսքով, ենթակա են քննարկման: «Վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ ժամանակն է այդպիսի բարեփոխումներ իրականցնելու համար»,-ասաց Կ. Նահապետյանը:
Նախորդող հրապարակում՝ Ր. Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն միայն հանրաքվեով