30/09/2014 17:21
Հրաչյա Սարգսյան. Չեմ հիշում՝ ինչ պետք է արած լինեինք, որ Դավոն կրակեր
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց տուժող, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած Հրաչյա Սարգսյանը։ Նա ասաց, որ չի հիշում, թե ինքն ու Լյուքսը ինչ պետք է արած լինեին, որ «Դավոն կրակեր»:
Նրա խոսքով՝ Դավիթն ու Լյուքսը կատակ են արել, կրակոցը լսվել է զենքն իջեցնելու պահին, իսկ ինքը դեպքի մասին իմացել է ինտերնետից, և շատ ժամանակ անց, երբ սկսել է քայլել, աղոտ պատկերներ է հիշել դեպքից:
«Ամառանոցում մեր պարտականություններն էինք կրկնում, Լյուքսն էլ ինձ օգնում էր: Դավոն ժամապահ էր, մեզնից ժամ էր հարցնում, մենք ժամ չունեինք, որ պատասխանեինք։ Միշոն էր դուրս եկել լվացվելու, ինքն էլ ասաց, որ ժամ չունի: Լյուքսի հետ սկսեցին կատակ անել, ոչ մեկս դրան լուրջ չէր վերաբերում, նենց էր օրը անցնում, որ մի ընտանիքից էինք զգում: Կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց մեր ուղղությամբ ու որ ասացինք զենքը իջեցնի, իջեցրեց, հետո երկրորդ անգամ, որ զենքը պահեց, նորից ասացի՝ իջեցնի, էլի իջեցրեց, մի հատ անկապ շարժում եղավ, էլ չեմ հիշում»,-ասաց նա:
Հրաչյայի խոսքով՝ ինքը շատ ծանր է տարել այն, որ Լյուքսը մահացել է, իսկ իրենց մեջ երբեք թշնամանք չի եղել, և եթե Դավիթի փոխարեն Լյուսքը լիներ նստած, էլի չէր հավատա կատարվածին:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց հարցաքննել տուժող Հրաչյա Սարգսյանին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը, որից հետո փաստաբանը ժամանակ խնդրեց՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ Լ. Ստեփանյանի գործով վիրավորված զինվորի հայր. Հրաչյան որոշ բաներ է հիշել
«Դավիթը կրակելուց հետո լացում էր ու, ձեռքերը ծնկներին խփում՝ էս ի՞նչ արեցի»