Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով զինծառայողները դատապարտվել են ազատազրկման

30/09/2014 11:47

Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով զինծառայողները դատապարտվել են ազատազրկման


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվել է զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով դատավճիռը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դատավճռով ժամկետային զինծառայող 19-ամյա Շմավոն Կուրեխյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, 20-ամյա Պարույր Մկրտչյանը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, վաշտի հրամանատար Արման Մուրադյանը՝ 3 տարվա ազատազրկման, կրտսեր սերժանտ Նարեկ Միտոյանի նկատմամբ կիրառվել է պայմանական պատիժ և սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Դատարավճռով հաստատված է համարվել, որ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Շ. Կյուրեղյանը առանց բավարար հիմքերի հայտարարել է, որ Պ. Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է համածառայակից, շարքային Վանիչկա Հովակիմյանը, և այն փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով:

Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Պ. Մկրտչյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թվականի դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում:

Պ. Մկրտչյանը Վ. Հովակիմյանի նկատմամբ բռնություն է գործադրել, օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել, որ չվերադարձնելու դեպքում «կփչացնի» նրան: Այնուհետև Վ. Հովակիմյանից պահանջել են 30 հազար դրամ: Վանիչկան, սակայն, հրաժարվել է տալ: Այս մասին իմացել են նաև վաշտի հրամանատար Արման Մուրադյանն ու օրվա հերթապահ Նարեկ Միտոյանը, ովքեր ոչինչ չեն հայտնել հրամանատարությանը:
Ժամը 18:00-ին Վանիչկան շարքային Լևոն Հովսեփյանից վերցրել է բջջային հեռախոսը, զանգահարել հորն ու ասել. «Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես», ապա մտել է զորանոց, որտեղ զինապահարանի փեղկին գրել է «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ», և ինքնաձիգով կրակել կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:

Պարզվել է, որ այդ հեռախոսը գողացել է նույն վաշտի օրապահ Գ. Բաբախանյանը, ով իր տված ցուցմունքում հայտնել է, որ 2013թվականի դեկտեմբերի 9-ից 10-ը Արմեն Սարգսյանի և Վանիչկա Հովակիմյանի հետ որպես օրապահ ընդգրկված են եղել վերակարգում, վաշտի հերթապահը նույն ժամանակ Նարեկ Միտոյանն է եղել: Դեպքի օրը ձեռնամարտի պարապմունքներ է եղել: Դրանից հետո եկել են զորանոց, ձայներ է լսել, դուրս է եկել և լսել, որ Պարույրի հեռախոսը պահած տեղում չէ: Շմավոնը մոտեցել է իրեն և ասել, որ Պարույրի հեռախոսը պահած տեղում չէ, գողացել են: Նա Վանիչկայի հետ է եկել, իսկ ինքը նրա տեղը օրապահ է կանգնել: Այնուհետև Պարույրն է դուրս եկել, միասին գնացել են արուժեյկա, ման են եկել հեռախոսը: Նա մտածել է, որ հնարավոր է այնտեղ պահած լինի, հետո՝ Վանիչկայի հետ մտել են պահոց՝ «կապյորկա»:

Մի հինգ րոպե անց կանչել են Սիսին, հետո իրեն, օրապահի պահարանի մոտ կանգնած է եղել, տարել են կապյորկա, այնտեղ են եղել Շմավոնը, Պարույրը, Դավիթը, Արմենը: Իրեն և Արմենին կանչել և հարցրել են, թե տեղյակ են հեռախոսից, պատասխանել են, որ տեղյակ չեն: Վանիչկային ասել են, որ նա է տարել և ինչ էլ, որ լինի, հեռախոսը պետք է բերի: Ցանկացել է դուրս գալ սենյակից, բայց Շմավոնը չի թողել, հետ է կանչել և նույնիսկ հարվածել է իրեն: Հետո Վանիչկային կապյորկայից կանչել են, այդ ժամանակ Շմավոնը հարցրել է, թե ով է տեսել Վանիչկայի լսարան մտնելը, ավելացրել է, որ երբ Վանիչկան գա, ինքը պետք է ասի, որ տեսել է, թե ինչպես է Վանիչկան մտել լսարան: Երբ Վանիչկան եկել է, նա ասել է, որ լսարան չի մտել, իսկ Շմավոնը պնդել է, որ չի հավատում Վանիչկային, նա է քարտերը և հեռախոսը վերցրել: Շմավոնն ասել է նաև, որ օրապահներից յուրաքանչյուրը 30,000 դրամ փող պետք է տան, քանի որ հեռախոսը 90,000 են գնահատում, բայց իրենց նախապես ասել է, որ ինքն ու Արմենն այդ գումարը չեն տա, իսկ Վանիչկան պետք է տա 30,000 դրամ: Այդ խոսակցությունից հետո Վանիչկան մտել է ներս և Շմավոնը նրան ասել է, որ կամ փողը բերի, կամ էլ հեռախոսը: Վանիչկային չեն հավատացել: Պարույրը և Շմավոնը դուրս են եկել սենյակից, երեք րոպե անց հետ են եկել և Պարույրը բռնելով Վանիչկայի վարատնիկից թափ է տվել և նրան հայհոյել, ասելով, որ հեռախոսը բերի տա, քանի որ իր ծնողի նվերն է:

Այդ ժամանակ սենյակ է մտել Շմավոնը՝ «ԱԿՄ» զենքը ձեռքին, Վանիչկային ասել է, որ տանի մաքրի, և որ վրայից բան չպակասի: Ինքը դուրս է եկել սենյակից, իսկ տաս րոպե հետո, երբ աղբն է տարել թափելու, կրակոցի ձայնն է լսվել:
Վանիչկան Պարույրի հեռախոսը չի գողացել, ինքն է այդ հեռախոսը վաշտի տախտակի հետևից վերցրել: Երբ երկու կողմից սկսել են Վանիչկային մեղադրել, սկզբից չի հասկացել ինչ է կատարվում, հայհոյանքների համար չի ասել, որ ինքն է վերցրել: Երբ Պարույրը մտել է վաշտ, և ասելԴիվանիայի հեռախոսը չկա, կանխավ իմանալով, որ գողացել են, նա սկսել է հայհոյել: Կոնկրետ իրեն հարցրել է, թե ով է վերցրել, վախեցել է պատասխանել: Տեսնելով՝ թե նրանք ինչ են անում Վանիչկայի հետ, և հասկանալով, որ նույն ձև էլ նրանք իր հետ են վարվելու, չի ասել, որ Վանիչկան կապ չունի գողացած հեռախոսի հետ: Իր ներկայությամբ Շմավոնը Վանիչկայից փող է պահանջել, պահանջել է նաև, որ զանգի տուն և փող ուզի, բայց նա չի համաձայնվել: Նրանք Վանիչկայի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, նույնիսկ նրա ծնողների հասցեին են սեռական բնույթի հայհոյանքներ հնչել: Շմավոն Կուրեխյանն ասել է, որ եթե հեռախոսը չվերադարձնի, զորքի դիմաց նրան «փչացնելու» է:
Պահանջ եղել է, բայց կոնկրետ չի հիշում, թե որ ժամին նա պետք է հեռախոսը բերեր, իսկ եթե հեռախոսը չբերեր, պետք է 30,000 դրամ գումար տար: Իր ներկայությամբ Պարույրը Վանիչկային կապտյորկում հայհոյել է, բռնել է նրա վարատնիկից, տվել է պատին և ասել, որ հեռախոսը բերի, իսկ Վանիչկան պատասխանել է, որ կապ չունի այդ հեռախոսի հետ: Պահասենյակում, բացի իրենից, Շմավոնից, Պարույրից, եղել են նաև մյուս օրապահները՝ Դավիթը և Արմենը: Մինչև ռազմական ոստիկանների գալ-ստուգելը, գողացած հեռախոսը երեկոյան տարել և դրել է ազատ մահճակալի բարձի մեջ, մահճակալին քնող զինվորն այդ ժամանակ արձակուրդում է եղել: Ոչ ոք չի իմացել, որ հեռախոսն իր մոտ է, լույսերն անջատած ժամանակ է տարել և պահել:

Երբ ձեռնամարտից եկել է, փաստատախտակի տակ նայել է, իր հեռախոսն այնտեղ չի եղել, միայն Պարույրի հեռախոսն է եղել, մտածել է, որ իր հեռախոսը սպաներն են վերցրել, որպեսզի նրա հեռախոսն էլ չվերցնեն, տարել-պահել է, որ հետո վերադարձնի նրան: Խառնված է եղել, քարտերը հանել է, այդ ժամանակ մեկը դուռը բացել է և իրեն կանչել, քարտերը դրել է պատուհանի գոգին, մարտկոցը գցել է գրպանը և դուրս եկել: Պարույրի հայհոյելուց հետո մինչև Վանիչկայի ինքնասպան լինելու պահը մոտ մեկ ժամ է տևել: Իր հիշելով, պահասենյակում եղած ժամանակ վաշտի հերթապահը այնտեղ չի մտել: Երբ ինքը զինանոցում է եղել, միայն Պարույրն է մտել այնտեղ, ներքնակների և պայուսակների մեջ է նայել, ոչինչ չի գտել և դուրս է եկել: Պարույրի հեռախոսը վերցրել է, քանի որ ուզեցել է շտապ տուն զանգել: Շմավոնն իրեն ասել է, որ Վանիչկայի մոտ հարցնելու դեպքում ասի, որ Վանիչկային տեսել է լսարանից դուրս գալուց, չի կարող ասել, ինչու է համաձայնվել և նման բան ասել: Այդ ընթացքում վաշտի հրամանատար Մուրադյանին չի տեսել, միայն իմացել է, որ նա վաշտում է: Երբ մտել է պահասենյակ, Վանիչկան և Պարույրը նստած են եղել, իսկ Շմավոնը կանգնած: Նրանց կողմից սպառնալիք է եղել, որ եթե հեռախոսը չբերի, նրան զորքի առջև փչացնելու են: Անձամբ ներկա չի եղել, բայց ուսապարկը Սիս Գևորգյանն է քանդել: Սիս Գևորգյանն իրեն ասել է, որ նա Շմավոնի պահանջով է ուսապարկը ստուգել, որի միջից մարտկոց և նաուշնիկ են հանել: Շմավոնը զորանոցում զինվորներին հարցրել է, թե դրանք ում են պատկանում, ոչ ոք ձայն չի հանել: Շմավոնը և Պարույրը նախ Վանիչկային ասել են, որ գյուղում ծանոթ ունի, և գումարը բերելու համար պահանջել են զանգահարել նրան, հետո ասել են, որ զանգի տուն, և նրանք փողը բերեն:

Դատանյութագիտական և դատաձեռագրաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինապահարանի փեղկի վրա տեղավորված «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» ձեռագիր գրառումը կատարվել է Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի կողմից: Հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 14-0407 եզրակացությամբ, համաձայն որի` Վանիչկա Հովակիմյանը կենդանության օրոք, ինչպես նաև դեպքին նախորդող ժամանակահատվածում չի տառապել որևէ խրոնիկական հոգեկան հիվանդությամբ և չի գտնվել նաև հոգեկան ժամանակավոր խանգարման վիճակում և կարող էր հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք:

Ինքնասպանությունը կատարելու պահին Վանիչկա Հովակիմյանը գտնվել է խիստ լարված հոգեվիճակում, ինչը որոշակիորեն պայմանավորել է նրա վարքը հետազոտվող իրավիճակում` չզրկելով նրան իր գործողություններին հաշիվ տալու ունակությունից: Վանիչկա Հովակիմյանի մոտ չեն բացահայտվել այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ինքնասպանություն կատարելուն: Մեղադրյալների գործողությունների և Վանիչկա Հովակիմյանի մահվանը նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որպես դատական ծախս` դատապարտյալներից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 512.074 ՀՀ դրամ գումար, որից 150.000 դրամը՝ Շմավոն Կուրեխյանից, 150.000 դրամը՝ Պարույր Մկրտչյանից, 112.074 դրամը՝ Արման Մուրադյանից և 100.000 դրամը՝ Նարեկ Միտոյանից:

Դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդ Արամայիս Հովակիմյանի հայցը և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որպես դատական ծախս` դատապարտյալներից հօգուտ Արամայիս Հովակիմյանի պետք է բռնագանձվի ընդհանուր 668.000 ՀՀ դրամ գումար, որից 200.000 դրամը՝ Շմավոն Կուրեխյանից, 200.000 դրամը՝ Պարույր Մկրտչյանից, 140.000 դրամը՝ Արման Մուրադյանից և 128.000 դրամը՝ Նարեկ Միտոյանից:

Նախորդող հրապարակում՝ Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան գործը ուղարկվել է դատարան

Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ

Տվյալ բաժնի վերջին նյութերը