01/11/2014 13:18
Գեներալ Մանվել. Դիվերսանտներին պետք է գնդակահարել՝ Աստված թող դատաստան լինի
Արցախ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտներին պետք է գնդակահարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ի սկզբանե դեմ է եղել դատավարությանը:
«Ըտենց մարդիկ անչափահաս երեխեք են սպանում, սահման են խախտում, ի՞նչ դատ-դատաստան: Աստված պիտի դատաստան լինի»,- ասաց Մանվել Գրգորյանը:
Լրագրողների այն հակադարձմանը, որ այդ դեպքում միջազգային մի շարք կառույցների քննադատության առարկա կդառնայինք, ԵԿՄ ղեկավարը պատասխանեց.
«Անչափահաս էն երեխուն սպանելուց միջազգային կառույցները խի՞ չեն բան ասում բա»:
Նախորդող հրապարակում՝ Դատարանում քննվել է Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների տեսագրությունը