10/02/2015 18:09
Հոսպիտալի պետ. Տավուշում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիավորված զինվոր Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակում կան դրական տեղաշարժեր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը շարունակում է ծանր մնալ՝ որոշակի դրական տեղաշարժերով»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին զինվորը վիրահատվել է երրորդ անգամ (վիրահատվել է Հովհ. Ավանսեսյանի ողնաշարը): Վիրահատությունը լավ է անցել: