24/02/2015 11:27
Շշի Մելոն փոշմանե՞լ է. ԱԺ-ն դեռևս դիմում չի ստացել
Այս պահի դրությամբ թիվ 26 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու վերաբերյալ դիմում չի ստացվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ նման դիմում ստացվելու դեպքում իրենք այդ մասին կհայտարարեն:
Նշենք, որ վերջինս 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով հետ վերցնել մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը:
Մ. Մանուկյանի հեռախոսահամարը անջատված է:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Մ. Մանուկյանը մտադիր է հենց այդպես վարվել, ուղղակի սպասում է, որ ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները մնան անցյալում: