25/03/2015 12:53
Հայաստանում դեկտեմբերի 9-ը կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր
Այսօր ԱԺ-ում քվերակության դրվեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված Պետական պարգևների ու կոչումների մասին, ինչպես նաև ՀՀ տոների ու հիշատակի օրերի վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեցին:
Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ օրենքի նախաձեռնության հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ով հայտարարեց, որ երեկվա քննրակումները բավականին արդյունվետ էին, որոնք հիմք են հանդիսացել մի շարք հարցրեի վերբերյալ որոշակի փոփոխություններ մտցնել և այսօր արդեն քվեարկությանը ներկայացնել օրենսդրական լրամշակված տարբերակը:
«Շնորհակալություն առաջարկների համար, քանի որ ձեռքբերվեցին ընդհանուր համաձայնություններ, որոնք վերբերում էին տոների ու հիշատակի օրերին: Բոլոր առաջարկներն ընդունվել են, և պետք է խնդրեմ քվեարկել լրամշակված տարբերակի օգտին»,- հայտարարեց պատգամավորը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ անդրադառնալով պետական պարգևների ու կոչումների օրնքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Նա հայտարարեց, թե կոնսեսուսը չխախտելու համար «ունքը ուղղելու փոխարեն աչքն են հանում»: «Դատպարտելը լինում է մեկ անգամ և մեկ անգամ ևս դատապարտելը տրամաբանական չէ, ինչն, ըստ իս, մի փոքր աներևակայելի է: Թեև կողմ եմ քվեարկելու, բայց նախորդ տեքստն ավելի նորմալ էր ու ընդունելի: Կողմ քվերակելով՝ ավելի լավ տեքստն ենք պարզապես փչացնում»,- հայտարարեց պատգամավորը:
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց 113 կող, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Այսպիսով՝ Հայաստանում դեկտեմբերի 9-ը կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: