07/04/2015 19:25
Հիմնադիր խորհրդարանի ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել
Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին և Պավել Մանուկյանին: Այս մասին Facebook-յան էջում գրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում:
Ե՛ւ Պավել Մանուկյանը, և՛ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի և տրամադրված են վճռական»,- գրել է նա: