26/05/2015 13:00
Ճոյտի եղբոր և որդու վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր` առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով վիրավորվել են Հ. Հակոբյանի եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը: ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հ. Հակոբյանի եղբոր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ունի 65 % այրվածքներ, իսկ Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբյանը, երկուսն էլ ստացել են շնչուղիների այրվածքներ, իսկ գազալցակայանի աշխատակցի՝ 1994 թ. ծնված Գասպարյան Արթուրի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա թեթև այրվածնքներ է ստացել դեմքի և դաստակների շրջանում:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հարկային խախտումներ էր հայտնաբերել նաև այս գազալցակայանում, ինչի հիման վրա էլ մեղադրանք էր առաջադրվել Հակոբ Հակոբյանին և նա կալանավորվել էր: