08/02/2016 13:40
ՔՊ-ն 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք չի կազմի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցը, որոշել է դաշինք չկազմել: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի և անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ: