23/07/2016 14:05
Զինված խումբն ազատ է արձակել Վարդան Եղիազարյանին և Վալերի Օսիպյանին
Aysor.am-ի աղբյուրը հաղորդում է, որ Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խումբն ազատ է արձակել Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանին:
Ավելի վաղ հարողորդել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և որոշում կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: