Աղավնաձորցիները առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները. գյուղնախարար

28/09/2016 19:56

Աղավնաձորցիները առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները. գյուղնախարար


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Աղավնաձոր համայնքում նախարարը հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը , «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:
 
Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները:
 
«Մենք գիտակցում ենք, որ  սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է, դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի  կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն  առաջիկայում ամբողջությամբ կկատարի: Սակայն անհրաժեշտ է խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել, որպեսզի ամեն տարի չբախվենք նույն հարցի հետ», - նշել է նախարարը:
 
Նախարարի խոսքով` վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գներով մտնել շուկա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գյուղմթերքն էժան լինի:  Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: Նա առաջարկել է սերտորեն համագործակցել մասնավոր ներդրողների և ԳԱՄԿ-երի հետ` այգիներում նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մշակությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 
 
Որպես լուծման տարբերակ` Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է  աղավնաձորցիներին քննարկել  միավորվելու միջոցով գինու արտադրության փոքր գործարան հիմնելու հնարավորությունը` ընդգծելով, որ պետությունը պատրաստ է աջակցել, բիզնես ծրագիր կազմել և ներդրողներ գտնել:
 
Հանդիպման ընթացքում գյուղացիները մտահոգություն են  հայտնել, որ հանրապետությունում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մարզն «Արենի» տեսակի խաղող է արտադրում, այնինչ խաղողի այդ սորտն աճեցվում է միայն Վայոց ձորում: Նախարարը խոստացել է, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա,  անհրաժեշտության դեպքում խնդրին օրենսդրական լուծում կտրվի  և վերահսկողություն կիրականացվի այդ  ուղղությամբ:
 
«Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը: Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն և այլն: Մենք ոչ թե պետք է խնդրենք, որպեզի խաղողը մթերվի, այլ աշխատենք, զարգանանք, խնդրելով  առաջ չենք գնա, խնդրելով ընկերությունները սնանկացան», -ամփոփելով խաղողագործների հետ հանդիպման արդյունքները` լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Իգնատի Առաքելյանը:
 
Նախարարը հավելել է, որ «Արենին» այն խաղողի սորտն է, որն անպայման անհրաժեշտ է պահպանել, և եթե օրենսդրական դաշտի միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, ապա թե' խաղող արտադրողը, թե' վերամշակողը և' գնի, և' մթերման հարցում խնդիրներ չեն ունենա:
 
Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ հանդիպում է ունեցել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք համայնքապետեր: Գործարարները նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին  փոքր և միջին բիզնեսի վարկավորման պայմաններին, ալկոհոլային խմիչքների լիցենզավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կոոպերատիվների գործունեության կազմակերպմանը և այլն:
 
Այցի շրջանակում նախարարն եղել է նաև Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, ծանոթացել աշխատակազմի և ընթացիկ աշխատանքների հետ:
 
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը