24/09/2016 14:12
Խնդիրը մոտ է հանգուցալուծման. Գյուղատնտեսության նախարարը կայցելի Աղավնաձոր
Հաջորդ շաբաթ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կայցելի Աղավնաձոր՝ խաղողագործների հետ քննարկելու մթերման դիմաց չվճարված 140 մլն դրամի պարտքի մարման հարցը:
«Վարչապետի հանձնարարականից հետո այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվել: Հաջորդ շաբաթ նախարարը կայցելի Աղավնաձոր, որտեղ կհանդիպի խաղողագործների հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղնախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Այս շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր նորանշանակ գյուղնախարար Ի.Առաքելյանին՝ կարգավորել խաղողի մթերման գործընթացը:
Դեռ ամսվա սկզբին «Վեդի Ալկո» ընկերությունը պարտավորվել էր գյուղացիներին վճարել պարտքը մինչև սեպտեմբերի 15-ը: