05/10/2016 12:37
Հայ ավետարանչական եկեղեցու հովվին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել Երևանում
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած թեկնածու Արկադի Փելեշյանն այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Երևանում, Asyor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Փելեշյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդում էր ստացել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
Aysor,.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ նշել էր, որ Փելեշյանի և Գևորգյանի միջև միայն բանավեճ է եղել: