13/06/2017 15:22
Միջնորդությունը մերժվեց. Տաթևիկ Գրիգորյանը կդատի Սեֆիլյանին ու մյուսներին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և ևս 7 մեղադրյալի գործով դատատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին:
«Որոշվեց մերժել ձեր ներկայացրած միջնորդությունը՝ այն անհիմն լինելու պատճառով», - խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց դատավոր Գրիգորյանը: Դատավորի կողմից որոշման հրապարակումից հետո դահլիճում դժգոհության ալիք բարձրացավ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը կասկած էր հայտնել, որ դատավորը կարող է այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնել:
«Առկա է հիմնավոր կասկած, որ դատավորը ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Սույն գործով ունի կողմնակալ վերաբերմունք, ունի այնպիսի համոզմունք, որը չի բխում օբյեկտիվ փաստերից», - հայտարարել էր նա: