Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ

15/08/2017 18:47

Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ


Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Արցախի ուշագրավ և այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:

Մարտակերտի շրջան, գյուղ Վանք

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղը շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 53 կմ հեռավորության վրա է: Այն բավականին հայտնի է Արցախ այցելող զբոսաշրջիկների շրջանում և հաճախ զարմացնում է Արցախյան պատերազմից հետո գյուղում կառուցված դպրոցով, մանկապարտեզով, բուժհաստատությամբ, հյուրատներով, կենդանաբանական այգիով: 



Հետպատերազմյան շրջանում գյուղում շինարարության մեջ մեծ ներդրումներ է կատարել ծնունդով վանքեցի գործարար Լևոն Հայրապետյանը:

Վանքում առավել ուշագրավ վայերից մեկը ադրբեջանական պետհամարանիշներով պատն է: Ասում են` սրանք Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից լքված կամ հայկական կողմից գրավված քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներ են: Պատի մեծությունը վկայում է դրանց բավականին մեծ քանակի մասին:

Գյուղում է գտնվում նաև ժայռաքանդակ առյուծը: Դրան մոտենալիս` ուշադիր եղեք. շարժումն արձագանքով սարքերի միջոցով այցելուներ «տեսնելիս»՝ առյուծը կարող է «մռնչալ»:



Գանձասար վանական համալիր

Առավել հաճախ Վանք գյուղ զբոսաշրջիկներին բերում է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա` բարձրադիր դիրքում:

Համալիրի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին, օծվել` 1240 թ.-ին հուլիսի 22-ին, Վարդավառի տոնին: Այս տարի Վարդավառի տոնին նշվեց Գանձասարի օծման 777-ամյակը:



Վանական համալիրը կառուցվել է Հասան Ջալալ Դոլա իշխանի նախաձեռնությամբ, ում տապանաքարն առ այսօր Գանձասարի գավթում է: Հարյուրամյակների ընթացքում Գանձասարը եղել է խոշոր հոգևոր-մշակութային կենտրոն:

17-18-րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ 18-րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչներն, իսկ Գանձասարը շարժման կենտրոնն էր:

Ըստ որոշ աղբյուրների, համալիրն իր «Գանձասար» անվանումը ստացել է տեղանքում արծաթի հանքերի ու առհասարակ օգտակար հանածոների առատության պատճառով:


Վանք գյուղը` Գանձասարի բարձունքից

Վանական համալիրն առանձնահատուկ է քանդակների առատությամբ: Դրանք հիմնականում առնչվում են Հասան Ջալալյանների իշխանական տոհմի զինանշանին:

Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհը

Եթե Արցախում սեփական մեքենայով չեք, ապա մայրաքաղաք Ստեփանակերտից այստեղ հասնելու մի քանի տարբերակներ կան: Նախ քաղաքի կենտրոնական ավտոկայանից ամեն օր Վանք գյուղ գնացող երթուղային կա, որտեղից էլ դեպի վանական համալիր կարող եք բարձրանալ ինչպես ոտքով, այնպես էլ լրացուցիչ հավելավճարի դեպքում Վանքի երթուղայինով:

Այս տարվանից, սակայն, գործում է առավել հարմար տարբերակ: Արցախի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես և Հունոտի կիրճի դեպքում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից գործում են հատուկ զբոսաշրջային երթուղայիններ:
 



Դեպի Գանձասար դրանք շարժվում են ամեն օր` բացի երկուշաբթի օրվանից, առավոտյան 9:15-ին: Ճանապարհին նախատեսված է կանգառ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում, իսկ հետադարձին` Խաչեն գետի հանգստյան գոտում: Վերադարձը Ստեփանակերտ` նույն օրը 13:30-ին:

Գանձասարն Արցախյան պատերազմում

Վանական համալիրը հարյուրամյակների ընթացքում պարբերաբար հայտնվել է ռազմական գործողությունների կիզակետում: Բարձրադիր դիրքի շնորհիվ, սակայն, չի կրել լուրջ վնասներ:

Գանձասարի այսօրվա հոգևոր հովիվ, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` Արցախյան պատերազմի ժամանակ ևս վանական համալիրը հակառակորդի թիրախում էր:

«Սակայն այստեղ շուրջօրյա հերթապահություն էր սահմանված և հակառակորդը նույնիսկ չկարողացավ մոտենալ Գանձասարի մատույցներին», - հիշեց Սահակ վարդապետ Շաքարյանը:



Այդ է պատճառը, որ փորձեր արվեցին վանական համալիրը քանդել հրետանային հարվածներով:

Առ այսօր Գանձասարի պարսպին պահպանվել է պատերազմի հետքերից մեկը` պարսպի մեջ խրված ու այդպես էլ չպայթած արկը:



Վերանորոգման աշխատանքները Գանձասարում

Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` նորոգման աշխատանքները վանական համալիրում պարբերաբար իրականացվում են: Վերանորոգվել են վանքի տարածքի քարուղիները, խցերը: Առաջիկայում ևս լինելու են նոր աշխատանքներ:

«Մենք ցանկանում են այս տարածքում ստեղծել հացի մշակույթի թանգարան, որպեսզի այցելուներին փոխանցենք, թե ինչ զարգացում է ունեցել հացի մշակույթն այս բարձրավանդակում», - ասաց Սահակ վարդապետ Շաքարյանը:

Նա անդրադարձավ նաև 2015 թ.-ին վանական համալիրի հարակից տարածքում բացված «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնին, որը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է՝ նշելով, որ այն բավականին հետաքրքրում է այցելուներին ու այտեղ պահվում են շատ արժեքավոր նմուշներ:

Մեր խնդրանքով Գանձասարի հոգևոր հովիվն անդրադարձավ նաև տարիներ առաջ վանական համալիրի քարե պարսպի սալիկապատման հարցին: Բանն այն է, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված կիսով չափ սալիկապատվել էր վանական համալիրի պարիսպը, ինչը լրջորեն խախտում էր դրա ճարտարապետական տեսքը: Հանրային պահանջից հետո սալիկապատման աշխատանքներն ընդհատվեցին ու պարիսպն այդպես էլ մնաց` կիսով չափ նախնական տեսքով, կիոսով չափ` սալիկապատ:

«Սալիկների մի փոքրիկ հատվածը, որն ամբողջական չէ` պետք է հանենք: Այդ հատվածում վերականգնելու ենք հինը, ինչպես և եղել է, որ պարիսպը բերվի միատար տեսքի», - պարզաբանեց Սահակ վարդապետը:

Նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
 

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն Այսօր, 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն Այսօր, 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան Այսօր, 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) Այսօր, 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Այսօր, 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում Այսօր, 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը Այսօր, 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը