29/05/2018 17:45
Պաղեստինցի ակտիվիստները Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու ակցիա են սկսել
Տասնյակ պաղեստինցիներ սկսել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու՝ «Ազատության նավեր» կոչվող ակցիան: Ինչպես հայտնել է Maan գործակալությունը, մի քանի նավակներ հեռացել են ծովային միջատարածքի ափից՝ «արտաքին աշխարհ» ճեղքել-դուրս գալու նպատակով, փոխանցում է ТАСС-ը:
Նավակներում կան հիվանդներ և սահմանի մոտ ընդհարումների ընթացքում վիրավորված բնակիչներ, ինչպես նաև ուսանողներ, որոնք սովորում են արտասահմանում: Ամենամեծ նավում գտնվում Է շուրջ 20 մարդ: Այն ուղեկցում են տասնյակ ավելի փոքր նավակներ: Ակցիան կազմակերպվել է Գազայում մարտի վերջին սկսված «Վերադարձման երթի» շրջանակներում: Ինչպես հայտարարում են դրա կազմակերպիչները, այն կոչված է աշխարհին ուղերձ հղել «միջատարածքի երկու միլիոն բնակիչների մեկուսացմանը և նրանց նկատմամբ անարդարությանը վերջ դնելու»՝ պաղեստինցիների ձգտման մասին: