12/12/2018 14:09
Մեյի վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է, հայտնել է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ դրա համար հավաքվել են անհրաժեշտ ձայներ: Քվեարկությունը կկայանա չորեքշաբթի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Կանոններին համապատասխան՝ քվեարկությունը կկայանա այսօր տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած հատվածում,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Ձայների հաշվարկը կանցկացվի քվեարկությունից անմիջապես հետո, և արդյունքները կհայտարարվեն նույն օրվա երեկոյան այնքան արագ, որքան որ դա հնարավոր է»:
Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք է մասնակցեն 315 պահպանողական պատգամավոր: Իր պաշտոնը պահելու համար Մեյին բավարար կլինի ապահովել ձայների պարզ մեծամասություն՝ առնվազն 158 ձայն, ինչից հետո նա այդ ընթացակարգի կրկնվելուց պաշտպանված կլինի առնվազն մեկ տարվա ընթացքում: Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությանը պետք է ընտրի նոր ղեկավար, ինչին երեք ամիս է հատկացված: