27/02/2019 13:06
ԵՊՀ-ն ոչ մի կոպեկ չի փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին. Նարեկ Մալյանը՝ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի դրդապատճառների մասին (Տեսանյութ)
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը կարծում է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը պայմանավորված է ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի հիմնադրամին ԵՊՀ-ի կողմից գումար չփոխանցելու հանգամանքով:
«ԵՊՀ-ն ոչ մի կոպեկ չի փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին: Չեմ հասկանում՝ էս ի՞նչ «քձիբություն» ա Արամ Սիմոնյանի կողմից: Հիմա ընկերներով հավաքվում ենք, արկղ կդնենք այստեղ, թող մարդիկ 10-20 դրամներով իրենց կոպեկները դնեն, տանենք տանք Աննա Հակոբյանին ու թող մարդիկ պրծնեն էս պատմությունից, ԵՊՀ-ն փրկենք: Եթե կան մարդիկ, ովքեր 10-20 դրամ կոպեկ ունեն տանը ավելորդ կամ նույնիսկ ոչ ավելորդ, թող բերեն գցեն արկղի մեջ, որովեհետև եթե Պուշկինի դպրոցը 400 հազար ա տվել հիմնադրամին, ԵՊՀ մարժան հիմնադրամում 4 մլն առնվազն պիտի լինի, այսինքն՝ այնքան, ինչքան մեղադրանքի հիմքում է ներկայացված», - ասաց նա:
Մալյանը լրագրողների ուղեկցությամբ շրջեց ԵՊՀ որոշ մասնաշենքերով՝ հանդիպելու հոգաբարձուների խորհրդի անդամների հետ և ճշտելու, թե արդյոք նրենց վրա ԿԳ նախարարության կողմից եղել են ճնշումներ Արամ Սիմոնյանի ռեկտոր լինելուն դեմ քվեարկելու համար և ինչ դրդապատճառներ նրանք ունեն՝ հաշվի առնելով, որ 20 օր առաջ նույն մարդիկ դրական են գնահատական են տվել ռեկտորի գործունեությանը:
Նարեկ Մալյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել հոգաբարձուների խորհրդի անդամներից որևէ մեկին: