06/06/2019 17:06
Այսօրվա բռնությունների վրա շատ է ազդում սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը. ՄԻՊ
Պետությունը պետք է ժամանակին և արագ արձագանքի բռնության քարոզին, այսօր ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյան հարցին, թե ինչպե՞ս է ՄԻՊ-ը վերաբերում Ազատությանն հրապարկում Հրանտ Մարգարյանի և ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված դեպքին.
«Բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ ինձ համար խիստ անընդունելի, դատապատելի երևույթ է, կարծում եմ՝ պետությունը նման դեպքերում շատ խիստ պետք է դատապարտի», - ասաց պաշտպանը:
Նա ընդգծեց, որ երկու գործերով էլ ՄԻՊ-ը պատրաստվում է լրացուցիչ հարցումներ ուղարկել՝ հասկանալու, թե ինչին են վերաբերում իրավապահների կողմից բացահայտված հանգամանքները:
Բագրատյանը հետաքրքրվեց՝ ՄԻՊ-ն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում նման բռնության դեպքերը կանխարգելելու համար.
«Միջոցները տարբեր են, պահանջկոտ ենք լինում իրավապահ մարմինների նկատմամբ, շատ ավելի լայն իմաստով կարիք կա իրազեկման լայնածավալ աշխատանքների: Կարծում եմ՝ այսօրվա բռնությունների վրա շատ ազդում է սոցիալական ցանցերի լարվածության ֆոնը: Մեծ է իրար չհանդուրժելու երևույթը և չափազանց անթույլատրելի, վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը, արժանապատվությունը նվստացնող վերաբերմունքը: Սա վտանգավոր է, որովհետև բռնության տանող պրոցես է և, եթե շուտ չկանխարգելվի, կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ», - ասաց Արման Թաթոյանը: