«Մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց Քարին տակը թուրքերով է լցվում». Արսեն Խաչատրյանը՝ հրամանատար եղբոր զոհվելու ու Շուշին կորցնելու մասին

30/11/2020 20:28

«Մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց Քարին տակը թուրքերով է լցվում». Արսեն Խաչատրյանը՝ հրամանատար եղբոր զոհվելու ու Շուշին կորցնելու մասին


Արցախյան երկրորդ պատերազմն, իսկապես, տարբերվում էր իր մարտավարությամբ, զինատեսակներով ու պատերազմող կողմերի ներգրավվածությամբ: Ցավոք, այս անգամ մենք, որպես պետություն, պարտվեցինք: Բայց տղաները՝ արյան գնով սեփական հողը մինչև վերջին վայրկյանը պահած, այդ նույն հողի համար կյանքը տված տղաները հաղթանակած են: Նրանք մերօրյա Մոնթեներն են, Վարդանները, Վազգենները, նրանց անձնազոհության օրինակով սերունդներ են կրթվելու, գուցե, հենց վաղն Արցախը վերադարձնող սերունդը...

Տարիներ առաջ Մոսկվայում «Ահաբեկչության դեմ պայքարի» օլիմպիադային մասնակցած ու իր տեսական գիտելիքների շնորհիվ ոսկե մեդալ նվաճած 27 ամյա Անդրանիկ Խաչատրյանը զոհվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմում: Ճակատագրի թելադրանքով՝ ահաբեկիչների դեմ պայքարողն ընկավ հենց այդ նույն պայքարում:

Անդրանիկը զինվորականի ճանապարհը բռնել էր ուղիղ 10 տարի առաջ՝ դպրոցն ավարտելուց հետո. անվճար ընդունվելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ մտափոխվեց ու քայլերն ուղղեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Դա նաև ընտանիքի որոշումն էր:

4-դ կուրսում մեկնեց Անգլիա: Թագավորական ռազմական ակադեմիայում 6 ամիս վերապատրաստվելուց հետո վերադարձավ ու իր զինվորական ուղին սկսեց Նոյեմբերյանից: Երեք տարի անց՝ 2018 թվականին, սեփական նախաձեռնությամբ դիմում գրեց ու մեկնեց Հադրութ: Aysor.am-ի հետ զրույցում ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի մայրն արտասվելով խոստովանում է՝ խնդրեցի, աղաչեցի, բայց չլսեց, Արցախ էր ուզում:

2020 թվական, սեպտեմբերի 25՝ Անդրանիկը դիրքերից նոր էր իջել: 27-ի լուսաբաց, տագնապ՝ պատերազմ է:

Անդրանիկի կրտսեր եղբայրը՝ 25-ամյա Արսենը, 2015 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորվել էր ու զորացրվել: Հենց լսեց պատերազմի մասին, անմիջապես շտապեց սահման՝ եղբորն ու հայրենիքին օգնության: Մայրը չէր սպասում, որ տղան նման որոշում կկայացնի, առավել ևս, որ նրան սահման կտանեն:

«Երբ Արսենն ասաց, որ Անդրանիկի մոտ է գնալու, չհավատացի: Դե, քանի որ լուրջ վիրավորում ունի, մտածեցի՝ կմերժեն: Բայց ինքն ավելի խորամանկ գտնվեց: Նույնիսկ զինկոմիսարիատ չէր դիմել՝ խուսափելով մերժումից, սեպտեմբերի 28-ին նստել էր իր մեքենան ու ուղևորվել Արցախ: Ինձ Ստեփանակերտից զանգեց ու ասաց՝ մամ, ես արդեն էստեղ եմ: Այդտեղից իր նախաձեռնությամբ բարձրացել էր Հադրութ, բայց պարզվել էր Անդրանիկս արդեն այդտեղ չի: Մի քանի դիրք է անցել, մինչև 3-4 օր հետո եղբորը գտել է: Երկու եղբայր մեկ ամսից ավելի բոլոր թեժ կետերում եղել են, մահվան դեմ պայքարել են՝ Հադրութ, Ջաբրայիլ, վերջում էլ՝ Շուշի», - Aysor.am-ին պատմեց տղաների մայրը՝ Մարինե Խաչատրյանը:

Շուշիում եղբայրներն ու Անդրանիկի ղեկավարած զորքը տեղակայվել էին Քարին տակի դիմացի սարում: Նոյեմբերի 5-ին թե 6-ին Անդրանիկը հեռախոսով հրաման է ստանում՝ վերևից իջեք: Իջնելուց հետո կրկին բարձրանալու հրաման է գալիս: Բայց այս անգամ վեր բարձրացող տղաներն իրենց դիրքերը թշնամու կողմից գրավված են գտնում:

«Ափսոս՝ չգիտենք, թե ո՞վ էր հրամայողը, եթե իմանայի՝ կգնայի իմ ձեռքերով կխեղդեի», - արտասվախառն ասում է տիկին Մարինեն ու խոսքը զիջում կրտսեր որդուն:

«Թե պիտի տային, թող տային, գլխներիս ինչի՞ սարքեցին: Շուշիի վրա առաջին հարձակման ժամանակ մենք Քարին տակի դիմացի սարերում էինք, ատամներով պահում ու պահպանում էինք սարերն ու Շուշին: Խաբելով՝ իբր մերոնք այդտեղ ծանր զենք են կիրառելու, իջեցրեցին, հետո էլ նորից վեր բարձրանալու հրաման տվեցին, բայց զուր. թշնամին եկել ու մեր դիրքերում նստել էր: Լավ էր, մեր առջևով հետախուզական մեքենա էր բարձրանում, շրջափակման մեջ էին ընկել, բայց կարողացել էին փախնել ու մեզ զգուշացնել... Մենք արդեն ձորում էինք, թուրքը վերևից հանգիստ խփում էր: Փառք Աստծո, այդ պահին մառախուղն օգնեց, ձորից դուրս եկանք ու գնացինք ճանապարհի դիմացի սարերը: Մենք խնդրում էինք՝ մի հատ «Կորդ» կամ ԴՇԿ բերեք, չէին բերում, ասում էին՝ չկա... Երևի, պետք չէր, որ բերեին: Մեզանից հետո բերած զորքին «լցրել» էին «տռասի» վրա, տղերքը չգիտեին՝ ի՞նչ անեին: Վերադասը թողել փախել էր, զորքը նույնիսկ չգիտեր՝ ո՞ր կողմն է հայ, ո՞ր կողմը՝ թուրք», - մանրամասնում է Արսենը:

Սա դավաճանությո՞ւն էր, թե՞ անփորձություն՝ դժվարանում է պատասխանել: Բայց մի բան հստակ էր՝ ամեն ինչ անկազմակերպ էր, բարձիթողի:

«Չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե՞ որ փախնողները շատ էին, դրա համար էր անկազմակերպ վիճակ ստեղծվել: Նույնիսկ եղել է, որ մերոնք իրար վրա են կրակել, որովհետև մի կողմի «սաստավին» ասել են՝ մյուս կողմում թուրքեր են, նույն բանն էլ մյուսին են ասել: «Էշը ցեխից» միայն վերադասը կարող էր հանել, իրենք գիտեին՝ որին ուր են տարել, բայց դե դրանք էլ փախած էին: Ու մի բան հստակ է՝ մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց գյուղը (Քարին տակը, հեղ.) թուրքերով է լցվում, կամազներով բերում հրանոթ են տեղադրում: Բայց մեզ զենք բերող չեղավ: Պատճառը չգիտեմ՝ շրջափակման մեջ լինելն էր, թե այլ բան... Միակ փաստն այն էր, որ եթե միայն օդը փակեին ու մեր հրետանին աշխատեր, մենք կկարողանայինք Շուշին պահել, մեկտեղ՝ առաջ գնալ: Միայն ավտոմատով հնարավոր չէր կռվել: Բոլորը փախան, նույնիսկ ճանապարհը «չմաքրեցին», որ զորքը դուրս գա... Երևի տարիներ հետո իրականությունը կիմանանք, կամ՝ չենք իմանա, չգիտեմ», - նշեց նա:

Նոյեմբերի 7-ին՝ Սմերչի հարվածի հետևանքով, Անդրանիկ և Արսեն Խաչատրյաններն ու ևս մեկ զինվոր վիրավորվեցին. զրուցակիցս՝ թևից, երկու տղաները՝ ոտքից: Արսենն առանց խառնվելու «ժգուտով» կապեց նրանց ոտքերը, տղաներին կանչեց՝ օգնեցին, ներքև իջացրեցին վիրավորներին:

«Ու այդտեղ իմացանք, որ արդեն 3 օր շրջափակված ենք, թշնամին ոչ միայն մեր դիմաց է, այլև չորս կողմը: Նույնիսկ նահանջի հրաման է եղել, բայց մեզ այդ հրամանը չի փոխանցվել: Ասֆալտի վրա վիրավորներ էին պառկած, բժիշկն էլ գլուխը բռնած չգիտեր՝ ինչ աներ, նույնիսկ ցավազրկող չուներ: Ով կարողացել՝ դիմացել էր, ով էլ չէ՝ այդպես էլ մահացել էր», - վերրհիշում է հրամանատարի եղբայրը:

Ներքևում արդեն նահանջ էր սկսվում՝ թուրքը վերևից իջնում էր: Արսենը նկատել էր, որ շտապօգնության մեքենաները դատարկ հեռանում են մարտադաշտից: Բարկությամբ պատմում է՝ մեկին համոզելով, մյուսի վրա գոռալով, մեքենաներին հետ է բերել, որպեսզի վիրավորներին տեղափոխեն:

«Ապշելու էր, որ նույնիսկ «սպեցնազի» տղերքը վիրավորներին իջացնում էին «սկորիներից», իրենք լցվում մեջը, դռներից կախվում ու փախնում, խայտառակ վիճակ էր: Ու ասեմ, որ «սպեցնազի» դեպքում դա առաջին անգամը չի: Դեպք է եղել, որ երկու ամսվա ծառայողներին են թողել փախել, ես մնացել եմ էրեխեքի հետ... Մի կերպ կարողացանք առավել ծանր վիրավորներին, նաև՝ եղբորս ու ընկերոջը, դնել շտապօգնության մեքենան ու ուղարկել: Բայց ասեմ, որ մի քիչ այն կողմ «սկորիներին» խփում էին, գրեթե ոչ մի մեքենա չէր կարողանում հաղթահարի այդ ճանապարհը: Որն այդ 200 մետրն անցնում էր՝ փրկված էր, որը չէ... Երբ վիրավորներին դրեցինք մեքենան, ես իջա ու միացա զորքին: Նկատեցի, որ մի քիչ հեռու 2 խփված շտապօգնություն կա, վազեցի, մեկի մեջ նայեցի՝ եղբորս չգտա, երկրորդ մեքենայի մեջ չհասցրեցի նայել», - հուզմունքով պատմեց Արսենը:

4 կողմից 30-40 մետր հեռավորության վրա թշնամին սկսեց կրակել: Մերօրյա հերոսը հիշում է՝ մերոնք այդտեղ 200-ից ավելի էին,բայց րոպեների ընթացքում մաղվեցին:

«4 կողմից մաղում էին, չհաշված՝ սնարյադները: Որ կողմ նայում էի, մեր զոհված տղերքն էին, մի մասն էլ վիրավոր գոռում էր: Մենք լրիվ շրջափակման մեջ էինք, փրկվելու որևէ հնարավորություն չունեինք: Կապիտան Գեղազնիկը հենց իմ կողքին զոհվեց, իմ աչքի առաջ: Չգիտեմ էլ՝ ո՞նց եղավ, որ ինձ գնդակ չկպավ. Իմ մոտ այդ պահին որևէ զենք չկար, վերևիս հագուստն էլ տղերքը պատռել, ձեռքս էին վիրակապել: Զոհված կապիտանի վրայից գրանատները վերցրեցի ու շպրտեցի թշնամու կողմ, հրացանն էլ վերցնելով՝ թռա ձորը՝ մտածելով, որ կա՛մ կմեռնեմ, կա՛մ կապրեմ, բայց թշնամու ձեռը երբեք չեմ ընկնի», - ընդգծեց նա:

Ի զարմանս Արսենի, ձոր թռնելուց հետո իրեն ոչինչ չպատահեց: Եվս 15 վիրավոր փրկվածների հետ ձորով հասան Ստեփանակերտ: Արսենին բուժում էր հարկավոր, 2015-ին վիրավորված ձեռքը կրկին թշնամու արկի թիրախում էր հայտնվել: Բերեցին Երևան՝ հոսպիտալ: Սակայն ինքն ավելի կարևոր գործ ուներ՝ հրամանատար եղբորը պիտի գտներ: Եղբոր համար սեպտեմբերի 28-ին Արցախ հասած տղան հիմա էլ հիվանդանոցից փախավ ու գնաց Ղարաբաղ՝ հիվանդանոցից-հիվանդանոց՝ Անդրանիկին գտնելու:

«Եղբորս Սևանում գտա, Սևանի մորգն էին տարել: Շտապօգնության մեքենային խփել էին, ոչ մի մեքենա չէր անցել», - գրեթե արտասվելով ասում է Արսենն ու նկատում՝ իրենք զգում էին, որ մահը մոտ է, որ չեն ապրելու: Միշտ խնդրել է եղբորն՝ ամեն ինչում իրեն տեղյակ պահել, իրեն մենակ չթողնել:

«Վերջին անգամ իր վրա շատ էի ջղայնացել. 3 օր սնունդ ու պատրոն չունեինք, չէին կարողանում հասցնել: Ինքն ու կապիտան Գեղազնիկը թշնամու թիկունք էին անցել ու զինվորների համար սնունդ բերել: Արթնացա ու տեսա՝ «վեշերով» եկել են: Ջղայնացա, որ առանց ինձ են գնացել: Այդ 42 օրերի ընթացքում մենք միշտ մտածում էինք, որ «սաղ» չենք մնալու. չէինք արտահայտվում, ուղղակի նայում էինք իրար ու հասկանում՝ շանս չկա ողջ մնալու, անընդհատ էլ շրջափակման մեջ ենք: Անդոն տունը շատ էր կարոտել, իր զոհվելու օրը հեռախոսով լսում էր՝ «Թռչեի մտքով տուն»: Եկավ տուն, բայց ոչ այնպես, ինչպես մենք էինք սպասում», - ցավով նկատում է Արսենն ու լռում...

«Ես գիտեի, թե ախպորս փրկեցի՝ ես մնացի, փաստորեն՝ ես փրկվեցի, ախպերս գնաց... Անդրանիկը ոչ թե սովորական հրամանատար էր, այլ իսկական հերոս, որը հարյուրավոր կյանքեր է փրկել», - ընդգծում է հերոսի հերոս եղբայրն ու մանրամասնում.

«Ջաբրայիլի վերջին «բատալիոնը» մինչև վերջ կռվելով՝ հայտնվեց շրջափակման մեջ: Իրենց «պոլկավոյ ռազվետկեն» վախեցավ ու չպահեց վերջին ճանապարհը, որով պետք է հետ գային Հադրութ: Եղբորս գլխավորությամբ՝ մենք ենք 15 հոգով պահել այդ ճանապարհը, որտեղով վերջին 100 հոգին դուրս եկան ու փրկվեցին... Նման դեպքեր շատ են եղել»:

Անդրանիկն ուսումնատենչ երեխա էր, նպատակներ ուներ: Լավ նկարում էր, շախմատի մրցումների հաղթող էր: Մայրը խոստովանում է՝ երբեք կոփված չի եղել, մեղմ տղա էր, բայց երբ զինվորականի ուղղին ընտրեց, լիովին փոխվեց, կարծես՝ այլ մարդ դարձավ:

Ի դեպ, հրաշալի գեղանկարիչ է նաև Արսեն Խաչատրյանը: Այդ ձիրքը տղաները նկարիչ հայրիկից են ժառանգել:

Երբ կողքիդ ընկեր ու եղբայր է զոհվում, դու էլ պարբերաբար մահվան աչքերին ես նայում՝ առօրյա կյանք վերադառնալը բարդանում է:

«Արսենս շատ ցավերիր մեջով է անցել. եղբոր կորուստ, նույն ձեռից՝ երկու անգամ վիրավորում, անընդհատ ցավեր ունի», - նշում է հերոսների մայրը: Կաշկանդվելով հարցնում եմ՝ գոնե պետությունը որևէ աջակցություն տրամադրո՞ւմ է վիրավոր զինվորին:

«Երբ առաջին անգամ վիրավորվեց, կարգ տվեցին, թոշակ էր ստանում: Դե, 3 վիրահատություն էր տարել, գրեթե մեկ տարի հիվանդանոցներում էր, աջ ձեռքը ջախջախվել էր, նույնիսկ կտրելու մասին էին մտածում: Բայց, Փառք Աստծո, կարողացան փրկել: Հիմա, ճիշտ է, շատ ցավեր ունի, սակայն դեղերով մեղմացնում է: Ինչ վերաբերում է աջակցությանը՝ այդ թոշակն էր, այն էլ 2 տարի անց հանեցին կարգը», - ասում է մայրը: 

Խաչատրյանների ընտանիքը 10 տարի առաջ է տեղափոխվել Երևան: Անդրանիկ Խաչատրյանն ամուսնացած չէր, Արսեն Խաչատրյանը երկու տարեկան դուստր ունի:

Ընտանիքի հրամանատար որդին հայրենի Գյումրիի Ազատամարտիկների պանթեոնում է հուղարկավորվել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին Այսօր, 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո Այսօր, 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել Այսօր, 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար Այսօր, 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել Այսօր, 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) Այսօր, 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Այսօր, 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) Այսօր, 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Այսօր, 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել Այսօր, 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին Այսօր, 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին Այսօր, 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) Այսօր, 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Այսօր, 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն Այսօր, 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան Այսօր, 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Այսօր, 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին Այսօր, 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները Այսօր, 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը Այսօր, 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան Այսօր, 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց Այսօր, 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց Այսօր, 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Այսօր, 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք Այսօր, 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ Այսօր, 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան Այսօր, 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը Այսօր, 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ Այսօր, 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Այսօր, 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ Այսօր, 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի Այսօր, 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Այսօր, 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում Այսօր, 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Այսօր, 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Այսօր, 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Այսօր, 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է Այսօր, 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին Այսօր, 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ Այսօր, 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) Այսօր, 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան Այսօր, 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան Այսօր, 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Այսօր, 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան Այսօր, 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի Այսօր, 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է Այսօր, 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան Այսօր, 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը Այսօր, 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) Այսօր, 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) Այսօր, 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ Այսօր, 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան Այսօր, 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը Այսօր, 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու Այսօր, 10:53 Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) Այսօր, 10:49 Նիստին զուգահեռ՝ Բագրատ Սրբազանի հորդորով քաղաքացիները հավաքվում են կառավարության շենքի առջև. մեծաթիվ ոստիկաններ են բերվել․ Լուսանկարներ Այսօր, 10:44 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ (Տեսանյութ) Այսօր, 10:40 Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին Այսօր, 10:29 Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շարժման ռազմավարությունը. «ՀայաՔվե» Այսօր, 10:19 Կալանավորվել է Արագած Ախոյանը Այսօր, 10:14 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:06 «Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու Այսօր, 10:03 «Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի Այսօր, 09:58 «Հրապարակ». Իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել Այսօր, 09:51 «Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով Այսօր, 09:48 «Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ Այսօր, 09:46 «Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու» Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին Այսօր, 09:44 Ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ հավերժությանը, որքան Հայաստանում. Միխայիլ Կազինիկ Այսօր, 09:41 «Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է. կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին Այսօր, 09:15 Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի. Փաշինյանը ցնցված է Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Այսօր, 00:40 Վարչապետի աշխատակազմը այս պայմաններով «սահմանազատումը» զիջում չի համարում․ «Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ սահմանի մնացած հատվածներում ևս» Այսօր, 00:30 Ե՞րբ են պատրաստվում տեղակայել սահմանապահներին՝ բանակի փոխարեն Այսօր, 00:20 Վարչապետի աշխատակազմից հաստատում են՝ ճանապարհի «տեղափոխում» են անելու Կիրանցի մոտ, իսկ բնակիչների «գույքային հարցերի ծավալը մեծ չի լինի» Այսօր, 00:10 Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են 15/05/2024 23:57 Հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը 15/05/2024 22:58 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանն են 15/05/2024 22:52 Ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 15/05/2024 22:42 Նեյտրոպենիա. Ախտանիշները 15/05/2024 22:26 Վրաստան այցելելիս կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կատարելու պահանջը դեռ չի գործի․ Հունիսի 1-ի ժամկետը չեն հաստատել 15/05/2024 22:11 Մեր երկիրը այս մեղսալից վիճակից պիտի դառնա արդար մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր․ Մե՛ղք է մեր հայրենիքը, պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու 15/05/2024 21:56 Մայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասին 15/05/2024 21:46 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 15/05/2024 21:31 Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի․ ՀՀ սահմաններում գտնվող տարածքները հանձնելը հանցագործություն է 15/05/2024 21:18 Պետական առանձնապես ծանր հանցագործություն է կատարվում․ պետք է ոչ միայն հասնենք կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը․ Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը