Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը
10/10/2014 19:28

Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը

Սա մեր պայքարի հրաշալի մեկնարկն է: Ազատության հրապարակում երեք ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այս բառերով սկսեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս հարթակից ցանկանում է դիմել Սերժ Սարգսյանին.

«Սերժ Սարգսյա'ն, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները, եկել ես մարտիմեկյան արյան վրա: Քո պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշախանավորները գողացել են Հայաստանի ժողովրդից 15 մլդ գումար: Այս հանրահավաքն այսօր պատասխանն է քո կողմից Լիսկայի նշանակմանը, կրիմինալի իշխանությանն ու կողոպուտին»,- ասաց Լևոն Զուրաբյանն ավելացնելով` ժողովրդի համբերությունը սպառվել է:

«Այսուհետ հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը:  Եկել է ժամանակը, որ իշխանությունը վերադարձվի իրական տիրոջը` ժողովրդին: Դրա երկու ճանապարհ կա` իշխանությունը ժողովրդի ճնշումից կա՛մ պիտի ընկրկի, կա՛մ առերեսվի ժողովրդի ցասմանը: Մենք բախումներ չենք ուզում ու առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանաարհը»,- ասաց Լևոն Զուրաբյանն` ընդգծելով, որ պիտի կազմվի իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզ.

«Եթե միասնական լինենք` ուղարկելու ենք այս իշխանություններին իրենց սիրելի ջանդամի ծոցը»,- ավարտեց Լևոն Զուրաբյանը: 

Նախորդող հրապարակումներ՝ Ս. Դեմիրճյան. Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն

Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է

 Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու

Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին

Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ

Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր

Ազատության հրապարակում մեկնարկում է եռյակի հանրահավաքը

Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը