10/10/2014 19:21
Ս. Դեմիրճյան. Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն
Սահմանադրությունը խախտած, ընտրությունները կեղծած իշխանությունը ցանկանում է փոխել Սահմանադրությունը: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Մեր երկրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա, այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրում սահմանադրության ոտնահարման հետևանք է»,- ասաց պատգամավորը:
Անիմաստ է, շարունակեց խոսքը Ս. Դեմիրճյանը, սահմանադրական բարեփոխումների մասին խոսել, քանի դեռ ընտրությունները կեղծվում են. «Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն, իսկ մենք սկսել ենք մի գործընթաց, որը բերելու է արմատական փոփոխությունների մեր երկրում»,- եզրափակեց խոսքը նա:
Նախորդող հրապարակումներ՝ Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է
Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու
Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին
Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ
Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր