10/10/2014 19:14
Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է
Այս երեք քաղաքական ուժերի օրակարգը հետևյալն է՝ ճշտելու ամբողջական իշխանափոխության քարտեզը: Ազատության հրապարակում, դիմելով հավաքվածներին, իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Այս օրը, շարունակեց խոսքը պատգամավորը, կարող է շրջադարձային լինել մեր պետության համար. «Թե ինչպսին կլինի իշխանափոխությունը, կախված է քաղաքական ուժերի առաջնորդներից, հավաքված մարդկանցից, ինչպես նաև՝ իշխանության արձագանքից»,- ասաց պատգամավորը:
Նա ասաց նաև, որ իշխանությունը մշտապես փորձել է դիվիդետներ շահել, ասել, որ քաղաքական ուժերը միասին չեն, ժողովուրդը նրանց կողքին չէ, քիչ է և կարող է ընտրություն կեղծել, ինչպես 2013-ին:
«Միակ փրկությունը անօրինականությունների դեմ միասին պայքարելն է և ամբողջական իշխանափոխության պահանջն է»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Նախորդող հրապարակումներ՝ Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու
Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին
Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ
Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր