19/11/2014 16:50
ՀՀԿ պատգամավոր. Եռյակը ցայտնոտի մեջ է, նրանց մոտեցումը՝ ոչ կառուցողական
Ցավում եմ, որ Եռյակը ներկայացնող ուժերը չգիտեն, թե իրականում, ինչ են ուզում: Մեկնաբանելով Եռյակի հայտարարութունը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասրայնը:
Հիշեցնենք, որ այսօր եռյակը նիստ էր հրավիրել, որի հիմնական քննարկման առարկան վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունն էր, թե իշխանությունները պատրաստ են քննարկել քառյակի ներկայացրած 12 կետերը: Եռյակը նիստի արդյունքում որոշել է չբանակցել իշխանությունների հետ՝ համարելով, որ եռյակն իշխանությունների հետ համագործակցություն չի տեսնում, քանի որ իշխանությունները փորձում են բանակցությունների միջոցով ընդդիմութանն իմիտացիոն գործընթացի մեջ ներքաշել:
«Նրանց մոտեցումը ոչ կառուցողական է, այսքան ժամանակ կռիվ էին անում, որ պետք է քննարկել, հիմա ասում ենք` եկեք քննարկենք, ասում են՝ չենք քննարկի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Շարունակելով խոսքը՝ Վ. Բաղդասարյանն ասաց, որ ըննդիմությունը, պարզապես, ուզում է գալ իշխանության. «Իրենց ցանկությունը դա է: Ասում են՝ դուք գնացեք, մենք գանք: Սակայն նրանց մոտեցումն անլուրջ է: Ես շատ եմ ուզում, որ նրանք վերջնականապես կողմնորոշվեն, թե սահմանադրական եղանակով ինչ են ուզում»:
Խորհրդարանական եռյակը, Վ. Բաղդասարյանի խոսքով, ցայտնոտի մեջ է. «Եթե քաղաքական ուժը հրաժարվում է իր բարձրացրած հարցի քննարկումից, արդեն անիմաստ է դրան գնահատական տալ: Մենք մեր քայլը կատարել ենք՝ պատրաստ ենք ցանկացած հարցի շուրջ քննարկումներ անել, իսկ եթե նրանք չեն ցանկանում, դա արդեն անլուրջ է»:
նախորդող հրապարակումներ՝ Զուրաբյան. Եռյակը չի համագործակցի իշխանությունների հետ
Զուրաբյան. Արտահերթ ընտրությամբ իշխանությունները կապացուցեն, որ անկեղծ են