29/01/2015 13:20
Վարչապետը ցուցարարներին չի ընդունի. Վրդովմունքն աճում է
Վարչապետն այսօր չի կարող հանդիպել ցուցարարների հետ` աշխատանքային գրաֆիկի խտության պատճառով: Այս մասին քիչ առաջ ցուցարարներին հայտարարեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նաև ասաց, որ դեռ երեք օր առաջ ցուցարարները հնարավորություն ունեին բարձրանալ վարչապետի մոտ քննարկման, բայց հիմա դա հնարավոր չի:
«Երեք օր առաջ, եթե մասնակցեիք քննարկմանը, հստակ որոշակիություն կունենայիք… Դուք հնարավորություն ունեիք»,- հայտարարեց նա ու հեռացավ` ցուցարարների սուլոցների ուղեկցությամբ:
Ցուցարարներին այս պատասխանը չգոհացրեց.
«Սա յուրատիպ եղեռն է: Իհարկե, մենք բոլորս ցավում ենք. այն, ինչ կատարվել է մեկ դար առաջ, ցավալի ու ամոթալի է, բայց այսօրվա արարքները պակաս ամոթալի, պակաս դատապարտելի չեն»:
Նշենք, որ ցուցարարները, թեև վերջնաժամկետը հնչեցվել էր ժամը 13.30-ը, բայց արդեն պատրաստվում են երթով շարժվել նախագահական նստավայր:
Հիշեցնենք, ցուցարարները պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում: