30/01/2015 13:10
Ուորլիք. Շփման գծում անօդաչու թռչող սարքի օգտագործումը սադրանք է
«Հաղորդումը, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում անօդաչու թռչող սարք է օգտագործվել, սադրանք է»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Կողմերը, նրա խոսքով, պետք է նվազեցնեն լարվածությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում անդրադարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե իբր հայկական անօդաչու սարք են ոչնչացրել: Ավելի ուշ նաև նաև մանրամասնել էր, թե Ադրբեջանը ոչնչացրել է իր իսկ անօդաչուն: