05/02/2015 14:40
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հասցված վնասը կազմում է 35 հազար դոլարին համարժեք գումար
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հասցված վնասը կազմում է 35 հազար դոլարին համարժեք գումար: Այս մասին այսօր բացօթյա ասուլիսին ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ վնասված ավտոմեքենաների սեփականանետերերը «համեստ սոցիալական դիրք» ունեցող մարդիկ են և չեն կարող իրենց ուժերով վերականգնել վնասը, նա նաև խնդրեց նոր տեսախցիկներ գնել շարժման համար:
Վ. Ավետիսյանի խոսքով՝ ռեժիմի կազմակերպածի հետևանքով վնասվել է շարժման մասնակիցների 20 ավտոմեքենա, խլվել և ոչնչացվել է շարժման լրատվական կենտրոնի երեք տեսախցիկ:
«Հունվարի 31-ին ոստիկանության հատուկ նշանակության ուժերի և խաժամուժի միջոցով լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն իրականացվեց ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը արգելեց խաղաղ ավտոերթի մուտքը Արցախ, չխնայեցին կանանց և անգամ երեխաներին»,- ասաց Վ. Ավետիսյանը: