24/03/2015 21:16
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Չիչոն՝ Վանի գավառի Կտրած քար գյուղի կոտորածի մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Վերապրած Չիչոյի վկայությունը Վանի գավառի Արճեշի գավառակի Կտրած քար գյուղի կոտորածի մասին
«Մեծ Զատիկը (1915 թ.) մի շաբաթ հանեցինք, եկան կանչեցին, 30 մարդ տարան Ականց, 2 փախան եկան՝ Արշակ և Ղազար: Նրանց սպանեցին՝ Եսօն, Սըքեն, Վարդան և այլքն: Գյուղացիք Օսման և Մուրատ աղի տները լեցվեցան: Ցերեկը դրանք չպահելով՝ դուրս հանեցին: Մեր տները լեցվեցանք:
Զորք եկավ գյուղ, սկսավ սպանել (40), ռէս Առաքել, Անդրանոս վարժապետ և այլք և մարմինները գետ լեցրին:
Մեզ մահեմադականություն կառաջարկեին գյուղի քրդերը: Մենք գյուղը մնացինք, մինչև ռուսը եկավ, ազատված տղերքն ալ գյուղ եկան: 2 ամիս գյուղը մնալէ հետո նահանջը եղավ, Բերկրիի գծով Իգդիր և եկած ենք հոս կապրենք՝ Ներքին Կիվզալտերե:
Տուն 1, անձ 4, կորուստ 1 հոգի: Գյուղից, գյուղացոցմէ տեղեկություն չունինք:
Արճէշի Կտրած քար գյուղից՝ Թաթոսի կին Չիչո»:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: