Փոխդեսպան. Ինձ մեկ տարի է մնացել Հայաստանում, բայց ես անպայման կվերադառնամ

13/07/2015 12:55

Փոխդեսպան. Ինձ մեկ տարի է մնացել Հայաստանում, բայց ես անպայման կվերադառնամ


Օտարերկրյա պաշտոնյաների համար, որոնց բախտ է վիճակվել աշխատել Հայաստանում, մեր երկիրը հաճելի բացահայտում է: Գրեթե բոլորը նշում են, որ Հայաստանը իր տեղն է գտել նրանց սրտում և նրանք անպայման նորից կվերադառնան Հայաստան: Հայաստանի  տեսարժան վայրերը, անզուգական խոհանոցը, լավ եղանակային պայմանները՝ այս ամենը գերում է մեկընդմիշտ: Ինչպես գերել է, օրինակ,  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզին (Amias Moores):

Aysor.am-ը շարունակում է ներկայացնել իր հարցազրույցների շարքը Հայաստանում տեղակայված դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

-Պարոն Մորզ, սիրում են արդյոք բրիտանացիները այցելել Հայաստան, ծանո՞է մեր երկիրը նրանց՝ որպես տուրիստական ուղղություն:

-Կարծում եմ, որ ինչքան շատ բրիտանացիներ իմանան Հայաստանի մասին, այնքան ավելի շատ մարդիկ կսիրեն Հայաստանն այնպես, ինչպես ես եմ սիրում: Օրերս երևանյան լողավազաններից մեկում հանդիպեցի մի քանի բրիտանացի զբոսաշրջիկների, որոնք այս պահին Հայաստանում են գտնվում ու նրանք բոլորը ապշած էին ու հիացական խոսքեր էին ասում Հայաստանի մասին՝ շեշտելով, որ Հայաստանը կարծես «քաղցր, թաքնված վայր լինի աշխարհում»: Իրականում ավելի շատ բրիտանացի զբոսաշրջիկներ կան Հայաստանում, քան մենք այդ մասին տեղյակ ենք, բայց մյուս կողմից էլ ավելի  քիչ է, քան կարող էր լինել:

-Այսինքն ՝ Ձեր կարծիքով իրազեկման պակաս կա՞: Հայաստանը բավարար չափով չի՞ ներկայացվում Մեծ Բրիտանիայում՝ որպես տուրիստական ուղղություն:

-Մասամբ, այո, դա է պատճառը, որովհետև ինֆորմացիայի պակասը իր բացասական ազդեցությունն անշուշտ անում է՝ մարդիկ տեղյակ էլ չեն, թե Հայաստանը որտեղ է գտնվում աշխարհագրորեն: Երբ ինձ հարցնում եմ, թե ես որտե՞ղ եմ հիմա ու պատասխանում եմ, որ Երևանում եմ, գուցե ոմանք  ինչ-որ բան լսել են՝ Հայաստան, եկեղեցիներ և այլն, բայց դժվար թե կարողանան պատկերացնել` որտեղ է այս հրաշք երկիրը: Եվ երբ ես իմ ընկերներին եմ ցույց տալիս Հայաստանում արված լուսանկարները, բոլորը հիացմունքով են արձագանքում, թե որտե՞ղ է այս գեղեցիկ երկիրը գտնվում: Այնպես որ իսկապես ինֆորմացիայի պակասը շատ լուրջ է իրեն զգացնել տալիս:
Բայց նաև ուրիշ խնդիր կա՝ դժվար է Հայաստան հասնելը և այնքան էլ մատչելի չէ, ավելի մատչելի տեղեր կան տուրիստի համար:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, հյուրանոցներ: Վերջին տարիների Հայաստանն այս ուղղությամբ՝ տուրիզմը զարգացնելու հպատակով, շատ առաջընթաց է արձանագրել, բայց արդյոք դա բավարար է բրիտանացի զբոսաշրջիկներին գոհացնելու համար:

-Այո, ես կարծում եմ, որ իսկապես որոշակի առաջընթաց կա: Չեմ կարող ասել՝ դա բավարար է, թե ոչ, բայց իմ անձնական կարծիքով՝ ավելին պետք է արվի: Իսկ հիմա մանրամասնեմ:

Մայրաքաղաք Երևանում տեսանելի է, որ հյուրանոցներ կառուցվում են, բայց հարց է, թե արդյոք այդ հյուրանոցները մատչելի են սովորական զբոսաշրջիկների համար: Պետք է ճիշտ տիպի հյուրանոց կառուցել, պարտադիր չի, որ բոլորը լինեն 5 աստղանի, ավելի շատ գործարարների համար նախատեսված, որովհետև շարքային զբոսաշրջիկները նախընտրում են ավելի մատչելի հյուրանոցները: Իսկ բացի այս՝ Հայաստանը դա միայն Երևանը չէ, Երևանից դուրս շատ-շատ են վայրերը, որոնք հյուրանոցային շինարարության կարիք ունեն:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա այստեղ ևս որոշակի խնդիր կա, քանի որ միշտ չէ, որ դրանք այնպիսի վիճակում են, որ որպես ենթակառուցվածք բավարարեն: Նաև շատ ցավալի մի փաստ արձանագրեմ. երբեմն շատ գեղեցիկ, տեսարժան վայր ես տեսնում, բացվող հոյակապ տեսարանով, բայց ամբողջ տարածքը աղբի կույտերով: Տպավորություն է փչանում: Կարծում եմ լավ կլիներ, որ բոլոր այն տեսարժան վայրերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար, մաքրվեն աղբից: Ես երբեմն լուսանկարներ եմ անում՝ լուրջ ճիգերն գործադրելով, որպեսզի կարողանամ խուսափել այդ վայրում առկա աղբից՝  անհամար տոպրակներից և այլն.. շատ անելիք կա այս առումով:

-Հայաստանն անվտա՞նգ է զբոսաշրջիկների համար:

-Այո: Հայաստանն իմ կյանքւմ եղած երկրներից ամենաանվտանգն է:

-Պարոն փոխդեսպան, շատ զբոսաշրջիկներ ճամփորդությունը համեմում են մշակութային ծրագրով, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան մշակութային կյանքը: Մենք ասելիք ունե՞նք այս առումով:

-Իհարկե  դա կախված է նրանից, թե մարդն ինչ նպատակով է ընտրել Հայաստանը որպես տուրիստական ուղղություն և արդյոք մտադիր է իր այցելությունը համեմել նաև մշակութային միջոցառումներով: Անշուշտ՝ Հայաստանի մշակութային կյանքը շատ հարուստ է և այդ իմաստով չի զիջում տեսարժան վայրերի բազմազանությանը. առաջարկները բազմազան են, մնում  է միայն ընտրես: Բայց այստեղ է, որ անելիք ունեն տուրիստական գործակալությունները, որոնք ճիշտ ու հասանելի կմատուցեն այդ բազմազանությունը:

-Իսկ  հայկական խոհանո՞ցը:

-Օ՜… այստեղ ես շատ ասելիք ունեմ: Հայկական խոհանոցի մասին խոսելիս չես կարող թաքցնել էմոցիաները: Ես շատ եմ սիրում հայկական խորովածն ու ձուկը և, օրինակ, մեկ շաբաթ առաջ մենք Իսպանիայում էինք և երբ կանգնեցինք ընտրության առաջ՝ հունական ռեստորանում ընթրել, թե իսպանականում, միանշանակ կանգ առանք վերջինիս վրա, քանի որ հունականում մեզ կառաջարկեին բարբեքյու, բայց մենք արդեն գիտենք, թե ինչպիսին պետք է լինի խորովածը՝ իսկական խորովածի համն ու հոտը միայն Հայաստանում կարող ես զգալ: Բոլոր նրանք, ովքեր համտեսում ենք հայկական խոհանոցն, ուղղակի հիացած են մնում… իսկ ձեր բանջարեղենը: Լոլիկը ուտելիս հասկանում ես, որ դա իսկապես լոլիկ է, իսկ մեզ մոտ, ցավոք, այդ տեսակ լոլիկ արդեն վաղուց չկա ու ես չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց Հայաստանում ամեն ինչ իսկական համ ու հոտ ունի:

Ես հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել նաև հայկական գինիներին: Չգիտես ինչու հայկական գինին անտեսվում է, ես կասեի նույնիսկ հպարտ չեք ձեր գինիներով, բայց ասեմ՝ հայկական գինիները հոյակապ են: Անգամ ռեստորաններում են խուսափում հայկական գինի առաջարկել, մինչդեռ տարեց տարի որակը լավանում է ու տեսականին ավելանում: Երբ առաջին անգամ Երևան էի ժամանել ու տիկնոջս հետ գնացինք ռեստորան, խմիչքներից հայկական գինի ընտրեցինք, ինչը շատ զարմացրեց մատուցողին ու նա սկսեց առաջարկել իտալական կամ ֆրանսիական գինի ընտրել: Մենք պնդեցինք ու երբ խմեցինք հայկական գինին ես հասկացա, որ այն ոչնչով չի զիջում հայկական կոնյակին: 

-Պարոն Մորզ, որոնք են Ձեր ամենասիրած վայրերը Հայաստանում , որոնք նաև խորհուրդ կտայիք բրիտանացի զբոսաշրջիկներին անպայման այցելել:

-Լավ հարց է, որովհետև հայրս ամռանը մեզ պետք է  այցելի և մենք հիմա ծրագրում ենք, թե ուր պետք է տանենք նրան, ինչ պետք է հայրս տեսնի Հայաստանում: Հիմա թվարկեմ:

Առաջին անգամ ես վերջերս եղա Զվարթնոց տաճարում և ես հաստատ այնտեղ նորից կգնամ: Սա այն վայրերից մեկն է, ուր ես խորհուրդ կտամ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին անպայման լինել: Դե իհարկե՝ Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ ու հատկապես ամռանը, որպեսզի փորձեն համեղագույն իշխան ձուկը: Ի դեպ, Գառնին ու Գեղարդը այն վայրերից են, որ թեև մոտ են Երևանին, բայց ճանապարհն այնքան վատն է, որ ճանապարհը երկար է տևում: Նաև Տաթևն է հրաշք տեղ, բայց դարձյալ ժամանակատար, քանի որ չգիտես ինչու Տաթև գնալուց միայն Գորիսում պետք է մնաս, այս իմաստով ենթակառուցվածքը վատ է զարգացած այդտեղ:
Շատ եմ սիրում Նորավանքը և դա այն վայրերից մեկն է, որ պարտադիր է տեսնել Հայաստանում՝ շատ գեղեցիկ, խորհրդավոր:  Եվ իհարկե Ծաղկաձորը, թեև այն ավելի շատ ցանկալի է տեսնել ձմռանը, երբ դահուկներ կարող ես քշել, բայց ամռանն էլ այն գեղեցիկ է:
Մեծ բացթողում կլինի, եթե Հայաստանում սեփական ձեռքով խորոված չպատրաստես ու չհամտեսես այն բնության գրկում՝ դա իսկապես հրաշք արարողություն է:

-Կա՞ն մոտավոր տվյալներ, թե Մեծ Բրիտանիայի քանի քաղաքացի է տարեկան այցելում Հայաստան:

-Կոնկրետ թվային պատկերից խոսել չենք կարող, քանի որ շատ են այն զբոսաշրջիկները, որոնք ինքնուրույն են ճամփորդում: Բայց մեկ բան հստակ է՝ նրանց թիվն ավելի մեծ է, քան կարող ենք պատկերացնել: Մի քանի օր առաջ հանդիպեցի մի երիտասարդի, ով Հայաստանում կազմակերպում է թռչունների ուսումնասիրության տուրեր՝ մարդիկ ճամփորդում են Հայաստան, որպեսզի ուսումնասիրեն թռչուններին, նրանց կյանքը: Եվ նրա խոսքով ամեն տարի շուրջ 3-4 հազար բրիտանացի է այցելում Հայաստան հենց այդ տուրի շրջանակում…
-Պատկառելի թիվ է:

-Այո, իսկապես: Ու ես նույնպես զարմացա: Բացի այդ, մի քանի դեպք ենք ունեցել, երբ էքստրեմալ տուրիզմի սիրահարները Հայաստանում փաստաթղթերն են կորցրել և այդպես բացահայտել ենք, որ Հայաստանը նաև այդպիսի զբոսաշրջության հետաքրքրություն է առաջացնում: Կրկնում եմ՝ հաստատ ավելի շատ են գալիս, քան մենք կարծում ենք ու ամենակարևորն է՝ կայուն հոսք կա բրիտանացի զբոսաշրջիկների: Ինչն ինձ շատ ուրախացնում է:

-Եթե Դուք չլինեիք փոխդեսպան, Հայաստանը Ձեզ հետաքրքիր կլիներ: Ու նաև՝ այցելությունից հետո, ըստ Ձեզ, ցանկություն կունենայիք նորից վերադառնալ այստեղ:

-Պետք է խոստովանեմ, որ շատ-շատերի նման ես էլ չգիտեի Հայաստանի մասին և կարծում էի, որ Հայաստանը խորհրդային միության տիպիկ մի երկիր է՝ մութ, ցուրտ, մռայլ ու գորշ գույներով: Երբ մենք նոր էինք ժամանել  Երևան, առաջին մի քանի օրերից հետո երեխաներս հարցրեցին, թե ինչքա՞ն ենք մնալու Հայաստանում ու ես պատասխանեցի՝ երեք տարի: Նրանց հաջորդ հարցն էր՝ իսկ կարելի՞ է ավելի երկար մնալ: Եվ մի շաբաթ առաջ, երբ դստերս ասացի, որ մեզ մի տարի է մնացել, որ Հայաստանում պետք է մնանք նա լաց եղավ:

Կարող եմ հստակ ասել՝ ինձ մեկ տարի է մնացել Հայաստանում, բայց ես անպայման կվերադառնամ:

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Այսօր, 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում Այսօր, 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը Այսօր, 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան