04/08/2015 11:08
Պերմյակովի գործն արդեն մտել է Երևանում գտնվող ռուսաստանյան կայազորային 5-րդ ռազմական դատարան. ՏԱՍՍ-ի անդրադարձը
Գյումրիում ռուսաստանցի զինվորի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատավարության մեկնարկի ամսաթիվը առաջիկայում հայտնի կդառնա: Այս մասին գրել է ռուսական ՏԱՍՍ-ը՝ տեղեկացնելով, որ գործն արդեն մտել է Երևանում գտնվող ռուսաստանյան կայազորային 5-րդ ռազմական դատարան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում կկայանա դատական նիստ, որում կորոշվի մեղադրյալ Պերմյակովին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հարցը, այուհետև կմեկնարկի դատավարությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հետաքննության նախնական տվյալներով` ս/թ հունվարի 12-ին Հայաստանում ռուսաստանյան ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ինքնակամ լքել է ծառայությունը, զենքով դուրս եկել Գյումրի քաղաք, ապա ավտոմատով գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի քնած 6 անդամներին, վիրավորել մանկանը, որը հետագայում ևս մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Պերմյակովն իր մեղավորությունը ընդունել է: Նա կկանգնի ռուսաստանյան դատարանի առաջ, քանի որ ՌԴ-ի քաղաքացի է: