24/11/2015 17:25
Պուտինը Թուրքիային անվանել է ահաբեկիչների համախոհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուսական ռազմական Սու-24-ի կործանումը: «Lifenews.ru»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ այսօրվա կորուստը կապված է այն հարվածի հետ, որը Ռուսաստանը հասցրել է ահաբեկիչների համախոհներին:
«Մեր ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռից արձակված հրթիռով»,- ընդգծել է Վ.Պուտինը:
«Կատարվածը ահաբեկչության դեմ պայքարի սահմաններից դուրս է: Մենք չենք հանդուրժի նման բաներ»,- մասնավորապես ասել է Պուտինը՝ շեշտելով, որ այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: