Ծանոթ եմ տեղական սովորույթներին, և արդեն ոչ մեկին առավոտյան մինչև ժամը 10-ը չեմ զանգահարում. Հարցազրույց Հայաստանում Լիտվայի դեսպանի հետ

01/03/2017 15:42

Ծանոթ եմ տեղական սովորույթներին, և արդեն ոչ մեկին առավոտյան մինչև ժամը 10-ը չեմ զանգահարում. Հարցազրույց Հայաստանում Լիտվայի դեսպանի հետ


Հայաստանում Լիտվայի Արտակարգ և Լիազոր Դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, արդեն երեք տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանում Լիտվան, հասցրե՞լ եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Ձեզ դու՞ր է գալիս Հայաստանում:

- Այո, Հայաստանում ես ինձ շատ լավ եմ զգում: Կարծես թե երկար ժամանակ է, ինչ այստեղ եմ. ծանոթ եմ տեղական սովորույթներին և արդեն ոչ մեկին առավոտյան՝ մինչև ժամը 10-ը, չեմ զանգահարում, քանի որ հասկացել եմ, որ Հայաստանում այդքան վաղ ընդունված չէ զանգել: Զարմանալին այն է, որ ամեն շաբաթ կամ ամիս հանդիպում եմ մի նոր հետաքրքիր անձնավորության, որն ինձ օգնում է նոր բան գտնել նորը բացահայտել Հայաստանում: Հայաստանն ինձ սովորեցրել է հանգստություն. չեմ շտապում, ինչպես անում էի Եվրոպայում աշխատելուս տարիներին: Մինչև մի բան անելը երեք անգամ մտածում եմ, ապա նոր՝ անում: Դա կյանքի մեծ դաս է:

-  Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

- Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում և Բելգիայում, որտեղ ես աշխատել եմ, այլ կերպ է եղել: Այդ երկրներում ես դեսպան չէի: Բոլորովին այլ բան է, երբ դու ղեկավարում ես և ամեն բանի համար պատասխանատու ես: Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր դեսպանատանը՝ Հայաստանում, շրջապատված եմ նվիրված թիմակիցներով, ինչը շատ կարևոր է այլ հանրապետությունում քո երկրի առջև դրված նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար:

-  Հասցրե՞լ եք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերեն: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը Ձեր մայրենի լեզվի հետ և նշել, թե ո՞րն է ավելի բարդ:

- Ցավոք, լեզուն չեմ սովորել, բայց որպես արդարացում ասեմ, որ մեզ անցյալ տարի՝ ապրիլին, լքել է մեր մեծ ուսուցիչ հայոց լեզվի գիտակ՝ Մարիտե Կոնտրիմայտեն, որը միշտ ասում էր, որ լեզու սովորելը երբեք ուշ չէ: Եվ երկրորդ արդարացումն այն է, որ դեսպանների կանայք ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջ՝ Նատալյա Նալբանդյանի նախաձեռնությամբ, սովորում են հայերեն և անհրաժեշտության դեպքում մեզ ուղղում են և հուշում:

Մեր լեզուները բավական տարբեր են, սակայն երկուսն էլ հին են: Կարծում եմ՝ այդ է պատճառը, որ ունենք մի քանի նման բառեր, օրինակ՝ շունիկ և շունյուկաս, որը նշանակում է շունիկ, դուռ և դուռիս՝ դուռ և այլն:

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:

- Հայկական խոհանոցը հրաշալի է: Իմ նախընտրած ուտեստները՝ ամառային խորոված, սմբուկ՝ ընկույզով և կաթնաշոռով կամ բանջարեղենով, տարատեսակ թթուներ, մսային ուտեստներից՝ խաշլաման, իսկ ձեր թեյերը՝ ուրցը և նանան հիշեցնում են տատիկին:

- Լինելով այլ մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Ամենամեծ բացահայտումն ինձ համար լեփ-լեցուն դահլինճներն են, մշակութային միջոցառումներին գոյացած հերթերը, մասնավորապես ամռանը:

Հայկական երաժշտության մեջ ինձ դուր է գալիս դուդուկի հնչողությունը: Ընկերներս խնդրում են Հայաստանից իրենց համար բերել դուդուկ, իսկ ինձ ծանոթ երաժիշտների ընտանիքը Հայաստան առաջին այցելությունից հետո, խնդրել է դուդուկ, որպեսզի իրենց տղան սովորի նվագել:

Հայերը շատ լավ գիտեն և հասկանում են լիտվական մշակույթը: Հիշում են մեր միության  տարիներից: Դա ցույց տվեցին 2013 թվականին «Պրո մուզիկա» երգչախմբի համերգները, Չյուռլյոնիսի, Դվարիոնասի ստեղծագործությունները ժողովրդական արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ 2013 և 2014  թվականներին, լիտվական լուսանկարչության 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը Երևանում 2013 թվականին, լիտվացի սիրելի դերասանների մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունը, հայտնի լիտվացի  բանաստեղծ Քրիստիոնաս Դոնելայտիսի 300-ամյակի տոնակատարությունը, երբ 12 դեսպան՝ իրենց մայրենի լեզվով կարդում էին բանաստեղծի «Տարվա եղանակները» ստեղծագործության թարգմանությունը, իսկ հայազգի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը թարգամնեց և հրատարակեց Դոնելայտիսի «Տարվա եղանակները» նաեւ հայերեն: Հայաստանի գրողների միության  աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում «Գարնան պոեզիա - 2015» փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել 3 բանաստեղծ, «ԼԵԼԵ» տիկնիկային թատրոնը 2015 թվականին և իրականացվել են այլ մշակութային ծրագրեր, որոնք եղել և մնում են մեր առաջնահերթությունների շարքում: Օրինակ՝ 2016 թվականի մայիսին, երբ մենք նշում էինք մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, մի քիչ անհանգստությամբ, բայց նպատակասլաց որոշեցինք անցկացնել Երևանում «ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ»(SMD), որը Լիտվայում արդեն 11 տարի նշվում է: Հաջողությունը հսկայական էր. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և տասնյակ երաժշտական դպրոցների աջակցությամբ, կազմակերպված միջոցառումը ստիպեց փողոց դուրս գալ ավելի շատ մարդկ և երաժիշտների, քան Վիլնյուսում: Փառատոնի հաջողությունը եզրափակվեց Ազնավուրի հրապարակում գալա համերգով, երբ բեմ դուրս եկան հայկական էստրադայի բոլոր աստղերը:

- Տնտեսության ոլորտնում երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են ակնկալվում առաջիկայում:

- Հաշվի առնելով երկու երկրների մինչև ընկած տարածությունը, որը կազմում է 2300 կմ, իսկ բարդ լոգիստիկայի տեսանկյունից՝ ավելի շատ, ինչպես նաեւ Լիտվայի և Հայաստանի համեստ շուկաները գլոբալ կոնտեքստում՝ մեր երկրները չեն կարող միմյանց համար լինել արտաքին տնտեսական համագործակցության հիմնական գործընկերներ, սակայն ներուժը դեռ ամբողջովին սպառված չէ:

Մեր դեսպանատունը, ինչպես նաև Վիլնյուսում ՀՀ դեսպանատան մեր գործընկերը, համարում ենք փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության խրախուսումը դիվանագիտական ծառայության կարևորագույն գործառույթներից մեկը և դրա համար գործադրում  առավելագույն ջանք: Մենք կարող ենք ուրախությամբ նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում Լիտվայի դեսպանության ստեղծումից ի վեր, Լիտվայի և Հայաստանի միջև արտաքին առևտրի ապրանքաշրջանառությունն աճել է 21 անգամ, թեև ծավալները դեռ մեծ չեն: Համաձայն Լիտվայի վիճակագրության վարչության տվյալների, Լիտվայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի ընթացքում համեմատած նախորդ՝2015 թվականի հետ, աճել է 28,8 տոկոսով և կազմել է ոչ պակաս, քան 23,6 մլն եվրո, իսկ Լիտվայից Հայաստան արտահանումը գերազանցել է 21,5 մլն. եվրոն, ինչը, 30,2 տոկոս ավելի է, քան 2015 թվականին, իսկ Հայաստանից Լիտվա ներմուծումը աճել է 16, 2 տոկոսով և կազմել է ոչ պակաս, քան 2,1 մլն եվրո: Այսպիսով, 2016 թվականին Հայաստանը զբաղեցրել է 54-րդ տեղը արտահանող գործընկերների մեջ և 81 տեղը՝ ներմուծող: Հայաստանից Լիտվա ներկրվում են հիմնականում գինի և կոնյակ:

2016 թվականին այդ ապրանքային դիրքերը կազմել են Լիտվա արտահանվող ամբողջ ապրանքերի 77,5%-ը, իսկ Լիտվայից Հայաստան ներկրվում են թեթև արդյունաբերության արտադրանք, պատրաստի սննդամթերք, էլեկտրոնային սարքավորումներ, մեքենաներ և մասեր, նաև՝ Լիտվայում արտադրվող շարժիչային յուղեր, մանրահատակ և այլ ապրանքներ:

Մենք ուրախ ենք, որ «ՍԱՍ» և «Պարմա» առևտրային ցանցերում հասանելի է լիտվական բարձրորակ պարենային ապրանք: Հույս ունենք, որ հայ սպառողը կհավանի տեսականին: Բայց ես անձամբ համոզված եմ, որ հայկական արտադրանքը՝ ոչ միայն գինին և կոնյակը, որոնք արդեն իսկ վաճառվում են Լիտվայում, այլ՝ հանքային ջուրը, հյութերը, բանջարեղենը և մրգերը նույնպես մեծ հաջողություն կունենան Լիտվայում: Ցավոք, արդյունավետ առևտրի համար խոչընդոտ են հանդիսանում ինչպես բարդ և թանկ լոգիստիկան, այնպես էլ՝ իրավական խոչընդոտները, օրինակ՝ կենդանական ծագում ունեցող ապրանքները, բացառությամբ մեղրը և խեցգետինը, դեռևս չեն կարող արտահանվել ԵՄ երկրներ: Այդ հարցերը պետք է որոշվեն Բրյուսելի մակարդակով: Սակայն, որոշ հարցեր, կարող են լուծվել երկկողմ մակարդակում: Հուսանք, որ առևտրի և տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը տեղի է ունենալու Երևանում (առաջին նիստը տեղի է ունեցել Վիլնյուսում 2015 թվականի նոյեմբերին), նոր խթան կհանդիսանա փոխշահավետ համագործակցության հաստատման համար:

Նաև կարծում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած ՀՀ նոր կառավարության ակտիվ և բաց քաղաքականությունը աննկատ չի մնացել լիտվացի գործարարների կողմից, և, միգուցե, որոշ ժամանակ անց մենք կկարողանանք հպարտանալ նոր լիտվական ներդրումներով Հայաստանում:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը Այսօր, 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) Այսօր, 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին Այսօր, 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության Այսօր, 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Այսօր, 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը Այսօր, 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում Այսօր, 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» Այսօր, 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) Այսօր, 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան Այսօր, 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Այսօր, 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Այսօր, 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը