Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

29/12/2016 13:59

Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ


Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում նրա գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Տիկին դեսպան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում եք՝ որպես Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան: Հարմարվել ե՞ք հայկական կենսակերպին: Ձեզ դուր գալի՞ս է Հայաստանը:

- Անգլերենում մենք ունենք փայլուն արտահայտություն՝ «զգալ ինչպես ձուկը՝ ջրում», որը նշանակում է զգալ քեզ ինչպես տանը, գտնել քեզ համար հարազատ վայրը: Ամուսինս ու ես Հայաստանում մեզ անմիջապես զգացել ենք ինչպես տանը: Մեր՝ այստեղ լինելու 15 ամիսները իրականում շատ արագ անցան: Մեզ իսկապես դուր է գալիս Երևանը, մշակույթը, համերգները, մեզ նաև դուր է գալիս սրճարանային մշակույթը ամռան ամիսներին: Այսպիսով՝ մենք երկուսս էլ աներևակայելի երջանիկ ենք այստեղ, մենք գտնում ենք՝ Երևանը հիասքանչ վայր է ապրելու համար: Նաև սկսել ենք ուսումնասիրել Երևանից հեռու գտնվող վայրերը, քանի որ Երևանն ընդամենը մայրաքաղաքն է, իսկ Հայաստանը շատ ավելին է: Այսպիսով, շատ երջանիկ ենք մեզ զգում այստեղ, քանի որ մեզ շատ դուր է գալիս լինել այստեղ:

- Հե՞շտ է այստեղ Ձեզ ապրելը:

- Այո, հեշտ է: Հանդիպածս հայերն իրապես կամեցող են, ջերմ ու հյուրընկալ: Նաև ինձ շատ է օգնում այն փաստը, որ նրանցից շատերը շատ լավ խոսում են անգլերեն:

- Հայաստանի կլիմայի մասին ի՞նչ կասեք: Հարմարվե՞լ եք եղանակային կտրուկ փոփոխություններին:

- Ոչ, չեմ հարմարվել: Իրականում, ես երկար տարիներ ապրել եմ ցուրտ երկրներում, բայց դեռ չեմ ընտելացել ցուրտ եղանակին: Ձմեռը շատ գեղեցիկ է, բայց ես, իրոք, սարսափում եմ սառույցի վրա սայթաքելուց: Ամռանն ինձ համար իսկապես շատ շոգ է այստեղ: Այսպիսով, իմ սիրած տարվա եղանակները միանշանակ գարունն ու աշունն են: Դրանք են ամենից շատ հիշեցնում եղանակը Բրիտանիայում:

- Որպես դիվանագետ աշխատել եք տարբեր երկրներում: Կարո՞ղ եք համեմատել հայաստանյան Ձեր փորձը այլ երկրների հետ:

- Ես աշխատել եմ Արտաքին գործերի նախարարությունում 25 տարի, որից 20 տարին՝ արտերկրում: Ես աշխատել եմ Ուկրաինայում երկու անգամ, ապա Չեխիայում, Լատվիայում, Ղրղզստանում, իսկ հիմա՝ Հայաստանում: Ուշագրավ է, որ այդ երկներից ոչ մեկը այժմյան կարգավիճակը չի ունեցել, երբ ես միացել եմ Արտաքին գործերի նախարարությանը: Նույնիսկ Չեխիան կոչվում էր Չեխոսլովակիա: Եվ վերջին 25 տարիների ընթացքում նրանք բոլորը կանգնած են եղել նույն մարտահրավերի առաջ՝ ընտելանալու կոմունիստական կարգերից անցմանը դեպի հետկոմունիստական համակարգ: Իհարկե նրանք ունեցել են նմանատիպ մարտահրավերներ, սակայն սխալ կլինի ենթադրել, որ նրանք այդ մարտահրավերներին նույն կերպ են մոտեցել, կատարել նույն ընտրությունը: Յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ էր: Ես, իրոք, ուրախ եմ եղել ապրել նրանցից յուրաքանչյուրում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ Հայաստանն ունի շատ հարուստ պատմություն ու մշակույթ, ինչը հայերը մեծապես կարևորում են այսօր իրենց ապագայի տեսլականը կերտելիս: Սա դարձնում է Հայաստանն ուրույն՝ իր եզակի պատմությամբ:

- Հասցրե՞լ եք այստեղ գտնվելու ընթացքում հայերեն սովորել: Եթե այո, կհամեմատե՞ք հայերենը Ձեր մայրենի լեզվի հետ:

- Ցավոք, ոչ: Լոնդոնում հայերենի մի քանի դաս եմ անցել մի համբերատար հայ ուսուցչի մոտ, սակայն դրանք բավարար չէին: Հասցրել եմ սովորել հայերենի այբուբենը, բայց երբ եկա այստեղ, տեսա, որ կան զանազան տառատեսակներ, որոնք տարբերվում են դասագրքում եղած այբուբենից: Հիմա, երբ ես հարմարվել եմ աշխատանքիս, իսկապես ուզում եմ գտնել հայերենի մեկ այլ համբերատար և փայլուն ուսուցչի, քանի որ ցանկանում եմ ի վիճակի լինել հայերեն շփվելու համար: Ես կարիերայիս ընթացքում շատ լեզուներ եմ սովորել և ցանկանում եմ հաղթահարել նաև հայերենը: Կարծում եմ՝ հայերենը շատ տրամաբանական լեզու է: Եթե համեմատեմ այն անգլերենի հետ, պետք է ասեմ, որ ծածուկ ուրախանում եմ, որ անգլերենն իմ մայրենի լեզուն է, քանի որ, երբ խոսքը վերաբերում է լեզվի տրամաբանությանը, թվում է, թե անգլերենն ավելի շատ բացառություններ ունի, քան կանոններ։ Արտասանությունը, մասնավորապես, դժվար է, քանի որ չկա ոչ մի տրամաբանություն: Ես, իրոք, հիանում եմ, երբ հայ երիտասարդներն այնպես փայլուն խոսում են անգլերեն:

- Արդյո՞ք հեշտ է Ձեզ հայերեն սովորելը:

- Լավ, ես այն դեռ չեմ սովորել: Բայց սովորել եմ ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, որոշ չափով լատիշերեն և ֆրանսերեն: Հայերենը բոլորովին այլ է, սակայն այն ունի տրամաբանություն: Ըստ իս, այն նաև շատ գեղեցիկ լեզու է: Կարծում եմ, որ ես կկարողանամ այն սովորել:

- Հայերեն ի՞նչ բառ կամ արտահայտություն եք հիշում:

- Ինձ մոտ ամենից լավ հաջողվում է տաքսու վարորդին ուղղորդել դեպի տուն, քանի որ գիտեմ հայերեն ինչպես պետք է ասել, ուղիղ, ձախ, աջ և այստեղ բառերը: Ես շատ հպարտ եմ, որ գիտեմ այդ:  Հիշում եմ՝ մի անգամ ես իսկապես մոռացել էի՝ որն է աջը և ձախը, և դա ինձ համար փորձություն էր, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է (ժպտում է - Aysor.am):

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին կհետաքրքրի Ձեր կարծիքը հայկական ուտեստների վերաբերյալ: Ո՞ր ուտեստն եք նախընտրում:

- Որպես բուսակեր՝ մինչև այստեղ գալս, ես մի փոքր անհանգստանում էի, քանի որ միշտ չէ, որ շատ հեշտ էր եղել գտնելը բուսակերների համար ուտեստների լայն շրջանակ այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ: Իսկ ամուսինս շատ ավելի հաջողակ է այս առումով. նա ուտում է ամեն բան, և շատ է սիրում հայկական խորովածը: Բայց ես հաճելիորեն զարմացած էի, երբ գտա բուսակերների համար ճաշատեսակների մեծ զանազանություն. աղցաններ ամռանը, իսկ ձմռանը՝ ապուրներ: Ամուսինս ու ես սիրում ենք պատրաստել, և այցելում ենք շուկա՝ գնելով իրապես ֆանտաստիկ մրգեր և բանջարեղեն: Այնպես որ, ոչ մի բողոք, պարզապես հաճելի անակնկալ:

- Իսկ ի՞նչ կասեք հայկական ալկոհոլային խմիչքների մասին:

- Ես գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր կոնյակով: Ես երբեմն խմում եմ այն, բայց ես իսկապես տպավորված եմ հայկական գինիներով, մասնավորապես՝ կարմիր գինիներով: Ես նաև սիրում եմ որոշ փրփրուն գինիներ՝ շամպայններ: Վերջերս բախտ է վիճակվել այցելել հայաստանյան մի քանի խաղողի այգիներ: 

- Որպես բրիտանական մշակույթի կրող՝ գտե՞լ եք նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Բրիտանական մշակույթի հետ նմանության ակնհայտ օրինակ է Սյունիքի Քարահունջը, որը նման է մեր Սթոունհենջին: Հաճելի էր տեսնել Քարահունջը, որն ինձ մոտ կարոտախտ առաջացրեց Միացյալ թագավորության հանդեպ: Հաճելի էր նաև իմանալ, որ այն զարգացվել է որպես զբոսաշրջության վայր:

Մյուս վայրը, որն ինձ հիշեցնում է Միացյալ Թագավորությունը, Մատենադարանն է: Մենք նույնպես ունենք հին ձեռագրերի շատ հզոր մշակույթ: Ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, մասնավորապես դասական երաժշտությունը: Գտնում եմ, որ մշակույթը նախընտրող բրիտանացիները Հայաստանում կգտնեն իրենց համար շատ հետաքրքիր և արժեքավոր վայրեր:

Նաև զգացված եմ հայերի՝ Բայրոնի հետ կապվածությամբ։ Նորից անդրադառնալով հայերեն լեզվի ուսումնասիրմանը՝ գիտեմ, որ նա շատ լավ էր խոսում հայերեն, հետևաբար նա ոգեշնչում է ինձ սովորել այս լեզուն: Շատ ապշեցուցիչ է հայերի կապը Շեքսպիրի հետ: Այս տարի մենք նշում էինք Շեքսպիրի մահվան 400-ամյակը: Անչափ ուրախ էի հայտնաբերել, թե ինչքան մոտ է Շեքսպիրը հայերի սրտերին:

- Երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են առաջիկայում ակնկալվում տնտեսական և ռազմական ոլորտներում:

- Տնտեսական մասով՝ մենք աշխատում ենք բացահայտել այն ոլորտները, որոնք, կարծում ենք, մեծ ներուժ են պարունակում բրիտանահայկական փոխգործակցության համար: Մենք նախանշել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները:

Բոլորովին վերջերս տնտեսական համագործակցության հարցերով մեր աշխատակիցը այցելել էր Լոնդոն, հանդիպումներ ունեցել մի շարք մարդկանց հետ և զրուցել գիտության և տեխնոլոգիաների մասին՝ որպես հնարավոր համագործակցության ոլորտներ: Նա ստացել է բավական դրական արձագանք իր բրիտանացի զրուցակիցների կողմից: Մասնավորապես ՏՏ մասով, մի քանի ամիս առաջ բրիտանացի մի քանի առաջատար ՏՏ լրագրողներ այցելել են ԴիջիԹեք Էքսպո և վերադառնալուն պես՝ ներկայացրել են հոդվածներ ՏՏ արդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ պոտենցիալ հնարավոր գործընկերության մասին: Հետևելով վերջիններիս այցելությանը՝ մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ գնալու են Մեծ Բրիտանիա՝ գործարար հանդիպումների և նախանշելու հնարավոր համագործակցության հնարավորությունները: Այսպիսով, սա հստակ օրինակ է այն մասին, թե ինչ ենք մենք անում՝ խթանելու համագործակցությունը ՏՏ ոլորտում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որի շնորհիվ բրիտանական մասնագիտական փորձը կներդրվի այս ոլորտում՝ Հայաստանում զարգացնելու կայուն զբոսաշրջությունը, ինչում մենք բավականին մեծ փորձ ունենք։ Մենք կարող ենք աջակցել հայաստանյան տուրօպերատորներին զարգացնել իրենց առաջարկները, քանի որ Հայաստանն ունի հսկայական ֆանտաստիկ ներուժ և հոյակապ վայր է ինչպես բրիտանացի, այնպես էլ այլ օտարազգի զբոսաշրջիկների համար:

Հիմնարար գիծն այն է, որ ցանկացած բրիտանացիների և այլ օտարազգի ներդրողների համար կարևոր է վստահ լինել, որ նրանք աշխատելու են բաց, թափանցիկ և արդար գործարար միջավայրում։ Հետևաբար, մենք աշխատում ենք կառավարության հետ՝ հասկանալու համար  այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք օգնել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, քանի որ մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի բավական մեծ փորձ: Եվ մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել Հայաստանի թեկնածությանը՝ միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնությանը (ԱՃԹՆ), քանի որ կարծում ենք, որ, հանքարդյունաբերությունը մեծ ներուժային ոլորտ է, և Հայաստանի քաղաքացիների համար կարևոր է վստահություն ունենալ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ցանկացած ներդրումների թափանցիկության հանդեպ: Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը միանա ԱՃԹՆ-ին, կաճի ինչպես հանրային վստահությունը հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ, այնպես էլ ներդրողների վստահությունը Հայաստանում:

Ռազմական առումով՝ մենք սպասում ենք Միացյալ Թագավորությունից պատվիրակություն, որը ժամանելու է հաջորդ տարվա սկզբին՝ անցկացնելու ամենամյա երկկողմ քննարկումներ, որպեսզի նախանշվի հաջորդ տարվա համագործակցության ծրագիրը: Նախորդ տարիներին Հայաստանը շատ բարձր մակարդակով էր ներկայացված սպաների դասընթացների ծրագրում: Մենք սպաներին վերապատրաստում ենք նաև Չեխիայի Հանրապետության մեր կենտրոնում՝ Վիշկովում: Բացի այդ՝ ֆինանսավորում ենք Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Զինված ուժերի աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցումը, որպեսզի հայերը կարողանան մասնակցել միջազգային խաղաղապահ գործողություններին և միջազգային ճգնաժամային փրկարարական աշխատանքերին: Մենք ունենք Տարածաշրջանային պաշտպանության խորհրդական, որն օգնում է իրականացնել պաշտպանության ռազմավարական ծրագիրը:

Վերջերս Մեծ Բրիտանիա էին ուղևորվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամները՝ ծանոթանալու, թե ինչպես է խորհրդարանը վերահսկում մեր կառավարության աշխատանքները: Քանի որ Հայաստանը պատրաստվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, հաճելի է, որ շատ հայ խորհրդարանականներ կարծում են, որ կարող են սովորել և ոգեշնչվել բրիտանական փորձից:

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության հետ մի մեծ նախագիծ ենք մեկնարկել, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Դա եղել է ՀՀ ՊՆ նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները կիրառել երկրի Զինված ուժերում: Բրիտանական կառավարության կոնֆլիկտների, կայունության և անվտանգության հիմնադրամի միջոցով մենք հանդիսանալու ենք այդ նախագծի հիմնական ֆինանսավորողը առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Մենք հասկանում ենք Զինված ուժերի կարևորությունը Հայաստանում և ուրախ ենք՝ ՊՆ-ի օրակարգի մաս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության խթանումը:

Զրույցի ավարտին Նորին Գերազանցություն Թագուհու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, օգտվելով առիթից, Ամանորի իր շնորհավորական ուղերձը հղեց հայ ժողովրդին. «Սա շատ լավ հնարավորություն է հայաստանյան մեր բարեկամներին և բոլոր հայերին շնորհավորելու Նոր Տարվա և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթելու առողջություն,երջանկություն, խաղաղություն և բարգավաճում գալիք տարում: Եվ ես հայերեն կասեմ՝ «Շնորհավոր գալիք Նոր Տարի և Սուրբ Ծնունդ» (ժպտում է – Aysor.am):

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Այսօր, 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Այսօր, 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում Այսօր, 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Այսօր, 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ Այսօր, 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Այսօր, 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Այսօր, 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան Այսօր, 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ Այսօր, 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ Այսօր, 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ Այսօր, 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Այսօր, 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Այսօր, 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում Այսօր, 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը Այսօր, 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան Այսօր, 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը Այսօր, 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան Այսօր, 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) Այսօր, 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) Այսօր, 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) Այսօր, 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) Այսօր, 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան Այսօր, 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի Այսօր, 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ Այսօր, 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան Այսօր, 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է Այսօր, 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի Այսօր, 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին Այսօր, 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել Այսօր, 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան Այսօր, 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը Այսօր, 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան Այսօր, 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ Այսօր, 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը Այսօր, 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Այսօր, 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Այսօր, 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին Այսօր, 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան Այսօր, 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան Այսօր, 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի Այսօր, 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց Այսօր, 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան Այսօր, 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը Այսօր, 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին Այսօր, 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին Այսօր, 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա Այսօր, 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան Այսօր, 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել Այսօր, 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը