11/07/2018 13:58
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հավատարիմ մնալ Ղարաբաղյան համակարտության խաղաղ կարգավորման սկզբունքին. ԱԱԽ քարտուղար
Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքին, ՌԴ կատարած այցից հետո «Հրապարակում» հաղորդմանն ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գիրգոյանը:
«Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին ենք խոսել ու և՛ Ռուսաստանը, և′ Հայաստանը շարունակում են մնալ այդ սկզբունքների շրջանակներում, որն է` խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ասել է ԱԽ քարտուղարը:
Նա ընդգծել է` դա Հայաստանի ռազմավարական դաշնակից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: