օր
ամիս
տարի
Մայիսի 19,
Կիրակի
08/12/2022 15:51
Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
Մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:
08/12/2022 15:42
Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ» մրցույթի օրերին, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին
Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը:
08/12/2022 15:35
Արևմուտքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին. Արմեն Գրիգորյան
«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար»:
08/12/2022 15:27
Ինքնասպանության փորձ․ մեղադրանք է ներկայացվել 25-ամյա կնոջ ամուսնուն և վերջինիս մորը
Նախաքննությունը շարունակվում է:
08/12/2022 15:10
Հայաստանը քննարկում է Փաշինյան-Ալիև հանդիպման բոլոր տարբերակները
Գրիգորյանն ասաց, թե հանդիպումը կարող է լինել Սանկտ Պետերուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որևէ այլ տեղ:
08/12/2022 15:04
Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու. ԱԽ քարտուղար
Նա ասաց, թե Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որ քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:
08/12/2022 14:57
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
08/12/2022 14:48
Հայկական կողմը խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան
«Փորձում ենք մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել»:
08/12/2022 14:35
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն:
08/12/2022 14:20
Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը, բացառություններ չկան․ Տիգրան Ավինյան
«Քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»։
08/12/2022 14:10
«Հայաստան» խմբակցությունը չորս նոր պատգամավոր ունի
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմումները։
08/12/2022 14:02
Հայաստանն Արցախին միջպետական վարկ կտրամադրի
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
08/12/2022 13:55
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
08/12/2022 13:44
Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
Կողմերն առաջարկել են հարաբերությունները զարգացնել երկու երկրների ճանաչված բուհերի և գիտահետազոտական հաստատությունների միջև փորձի փոխանակման միջոցով:
08/12/2022 13:31
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուս կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:
08/12/2022 12:57
Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթը կարճվել է
Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Այն, որ ադրբեջանական «ականները» պայթում են ռուսական թույլ հակազդեցության պայմաններում՝ նկատելի է, բայց այն, որ ՀՀ իշխանությունը կողքից «թամաշա» անելու գործելակերպ է ընտրել՝ թշնամություն է
«Հայաստանի իշխանության միակ «պաշտպանական» արձագանքն այն է, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, դրա մեղավորը ռուսներն են և իրենք ստեղծված իրավիճակին միայն «ցավով հետևելու» գործառույթ ունեն»։
08/12/2022 12:50
Չեմ կարծում, որ թոշակների բարձրացումը շռայլություն է. Սոցապնախարար
Նա նշեց, թե կանխատեսումները դրական միտումի մասին են խոսում, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակից հետո գնաճի տոկոսները կնվազեն:
08/12/2022 12:35
Սարավան բնակավայրում շչակներ են գործարկվելու
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
08/12/2022 12:13
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ
Քննարկվել են հարկային համագործակցության զարգացման հեռանկարները։