15/04/2014 10:19
Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 17-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում,16-ին և 18-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում այսօր, ապրիլի 17-ին, 19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին և 18-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +16 +18, գիշերը +11 +13 աստիճան: