16/04/2014 10:35
Ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացել համածառայակցի ուղղությամբ
Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկում, զինծառայող Քյամրան Ջալիլովը, մեկ այլ զինծառայողի կողմից դրսևորած «անզգուշության հետևանքով», հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից փաստը հաստատել են, տեղեկացնելով որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: